Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Էներգետիկ ճգնաժամը Եվրոպայում և ադրբեջանական գազի գործոնը

2020թ․ համավարակն ուղեկցվեց համաշխարհային և եվրոպական տնտեսության զգալի ցնցումներով, ինչի արդյունքում էներգակիրների, այդ թվում՝ բնական գազի համաշխարհային գները ռեկորդային անկում գրանցեցին։ Սակայն, արդեն 2021-ի կեսերից էներգակիրների միջազգային գները սրընթաց աճ գրանցեցին, իսկ 2022թ․ փետրվարին Ուկրաինայում սկսված ակտիվ ռազմական գործողությունները կտրուկ սրեցին Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը․ արդյունքում Եվրոպայում բնական գազի գինը հատեց 1000 խ․մ-ի համար 3000 դոլարի շեմը։ Ադրբեջանը 2020թ․ ավարտին, չնայած 44-օրյա պատերազմին, հաջողությամբ շահագործման հանձնեց Հարավային գազային միջանցքի (ՀԳՄ) վերջին բաղադրիչը՝ Տրանսադրիատիկ գազատարը (TAP) և մեկնարկեցին գազի ուղիղ մատակարարումները դեպի Եվրոպա։ Այսպիսով, Ադրբեջանը դարձավ Եվրոպայի գազի շուկայում կարևոր դերակատարներից մեկը, ու թեև այնտեղ ադրբեջանական գազի մասնաբաժինը մեծ  չէ և որոշիչ ազդեցություն չունի ընդհանուր շուկայի ձևավորման ու գնագոյացման վրա, այնուամենայնիվ, ադրբեջանական գազի քաղաքական գործոնը ակնհայտ է և զգալիորեն ավելացնում է Բաքվի քաղաքական կշիռը Եվրոպայում։ Դեռևս 2019-ին «Լույս» հիմնադրամը հրապարակել էր ծավալուն վերլուծություն, որտեղ անդրադարձել էր գազի եվրոպական շուկայում Ադրբեջանի դերակատարությանը։ Սակայն, հաշվի առնելով համաշխարհային և եվրոպական էներգետիկ շուկաներում վերջին տարիների կտրուկ փոփոխությունները, աշխարհաքաղաքական վերադասավորումները, ինչպես նաև 44-օրյա պատերազմից հետո մեր տարածաշրջանում ստեղծված նոր իրողությունները, սույն վերլուծության շրջանակներում փորձել ենք վերաիմաստավորել նախորդ վերլուծության խնդրո առարկան։

  


Ձեզ կարող է հետաքրքրել

Ի՞նչ անվտանգային օգնություն է ԱՄՆ-ը տրամադրում Ադրբեջանին, և ու՞մ դեմ է այն ուղղված

Ի՞նչ անվտանգային օգնություն է ԱՄՆ-ը տրամադրում Ադրբեջանին, և ու՞մ դեմ է այն ուղղված

Ինչպես դեսպան Սվիտալսկին տարընթերցեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքերը

Ինչպես դեսպան Սվիտալսկին տարընթերցեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքերը

Թուրքիա-Չինաստան հարաբերությունները․ համագործակցությունից մինչև մրցակցություն

Թուրքիա-Չինաստան հարաբերությունները․ համագործակցությունից մինչև մրցակցություն

Չինաստանի հավակնությունները Մեծ Մերձավոր Արեվելքի համար գերտերությունների մրցավազքում

Չինաստանի հավակնությունները Մեծ Մերձավոր Արեվելքի համար գերտերությունների մրցավազքում


Back to top
Close