Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ալմա Աթայի հռչակագիրը և Արցախի տարածքային պատկանելության հարցը

Փաշինյանի և Ալիևի հետ Բրյուսելում 2023թ. մայիսի 14-ի եռակողմ հանդիպումից հետո Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, որ Ադրբեջանի և Հայաստանի «ղեկավարները հաստատել են իրենց միանշանակ հավատարմությունը 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին և Հայաստանի (29,800 կմ²) և Ադրբեջանի (86,600 կմ²) համապատասխան տարածքային ամբողջականությանը»: Միշելի այդ հայտարարությունը վերջնականապես բացահայտեց այն հիմնական նպատակը, որը հետապնդում էր Նիկոլ Փաշինյանը 2022-ից սկսած, երբ նա սկսեց հղումներ կատարել 1991թ. դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի հռչակագրին՝ հրաժարում Արցախի նկատմամբ Հայաստանի հանձնառություններից և Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում։ Գիտակցելով, թե դրա ուղղակի հայտարարությունը ինչ հետևանքներ կարող է ունենալ իր համար, Փաշինյանը այդ նպատակը երկար ժամանակ թաքցրած էր պահում և քայլ առ քայլ նախապատրաստում հանրությանը այն գաղափարին, որ Հայաստանը փրկելու համար անհրաժեշտ է զոհաբերել Արցախը։ Վկայակոչելով Ալմա Աթայի հռչակագիրը՝ Փաշինյանը պնդում է, թե իբր Հայաստանն Արցախը Ադրբեջանի մաս է ճանաչել դեռևս 1991 թվականին: Դրանով նա ձգտում է իրենից հեռացնել Արցախը հանձնելու պատասխանատվությունը՝ մեղքը բարդելով նախորդ իշխանությունների վրա։ Սույն հետազոտությունում ցույց է տրվում, որ ԱՊՀ ստեղծման վերաբերյալ փաստաթղթերը, ներառյալ 1991թ. դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի հռչակագիրը, միջազգային իրավունքի տեսանկյունից որևէ կերպ չեն կարող դիտվել որպես Հայաստանի համաձայնություն առ այն, որ Արցախը Ադրբեջանի Հանրապետության տարածք է։  

  


Ձեզ կարող է հետաքրքրել

Միջազգային խաղաղարար գործունեությունը նոր աշխարհակարգի ձևավորման պայմաններում. Արևելյան Թիմորի, Կոսովոյի և Լեռնային Ղարաբաղի դեպքերը

Միջազգային խաղաղարար գործունեությունը նոր աշխարհակարգի ձևավորման պայմաններում. Արևելյան Թիմորի, Կոսովոյի և Լեռնային Ղարաբաղի դեպքերը

ԱՄՆ-ի դերը Արցախի միջազգային ճանաչման հարցում. հայ համայնքի և հայ լոբբիստների դերակատարումը

ԱՄՆ-ի դերը Արցախի միջազգային ճանաչման հարցում. հայ համայնքի և հայ լոբբիստների դերակատարումը

Քաղաքացիական նշանակության անօդաչու թռչող սարքեր․ Առանց կանոնների շահագործումն ու նոր սպառնալիքները

Քաղաքացիական նշանակության անօդաչու թռչող սարքեր․ Առանց կանոնների շահագործումն ու նոր սպառնալիքները

ՆՈՐ ՃԳՆԱԺԱՄԻ ՇԵՄԻՆ. 2022թ. Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սանկցիաների հնարավոր ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա

ՆՈՐ ՃԳՆԱԺԱՄԻ ՇԵՄԻՆ. 2022թ. Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սանկցիաների հնարավոր ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա


Back to top
Close