Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Նոր աշխարհակարգի ձևավորման ազդեցությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա. ինքնորոշո՞ւմ, թե՞ ցեղասպանություն

Աշխարհաքաղաքական տրանսֆորմացիաները արմատական ազդեցություններ են ունենում հասարակական կյանքի շատ ոլորտներում, ինչի առավել ցայտուն դրսևորումները նկատվում են էթնոքաղաքական հակամարտությունների ու դրանց կարգավորման գործընթացների վրա,հատկապես, երբ դրանք համադրվում են տարածաշրջանային լուրջ վերափոխումների հետ։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ու դրա կարգավորման գործընթացն այդ տեսակետից առավել բնորոշ դեպքերից են։ Միջազգային իրավունքի հիմնական սկզբունքների շրջանակներում այդ հակամարտության կարգավորման բնականոն զարգացող գործընթացը Հայաստանում 2018թ. տեղի ունեցած իշխանափոխության հետևանքով հայտնվեց կտրուկ ցնցումների մեջ՝ ենթարկվելով ծայրաստիճան թեժացած Արևմուտք-Ռուսաստան աշխարհաքաղաքական դիմակայության վայրիվերումների տրամաբանությանը։ Մինսկի խմբի համանախագահների անտագոնիստական հարաբերությունների ձևավորումը խափանեց նրանց միջնորդական առաքելությունը, ինչը 2020թ. ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքների,  Ադրբեջանի չդադարող ագրեսիվ գործողությունների պայմաններում հակամարտության հանգուցալուծման համար թողնում է երկու ելք՝ ինքնորոշման իրավունքի իրացում միջազգային հանրության աջակցությամբ կամ Լեռնային Ղարաբաղի բնակչության ցեղասպանություն։ 

Ձեզ կարող է հետաքրքրել

Արտահերթ նախագահական ընտրությունները և դրանց ազդեցությունը Իրանի արտաքին և տարածաշրջանային քաղաքականության վրա

Արտահերթ նախագահական ընտրությունները և դրանց ազդեցությունը Իրանի արտաքին և տարածաշրջանային քաղաքականության վրա

Ինչո՞ւ ամերիկյան «ժողովրդավարությանը» փոխարինելու եկավ թուրքական ավտորիտարիզմը․ ԱՄՆ գաղափարախոսական ձախողումը Մերձավոր Արևելքում և Աֆղանստանում (Կենտրոնական Ասիա) և Թուրքիայի արագ անցումը հիբրիդային ժողովրդավարությունից դեպի ավտորիտարիզմի

Հայաստան-Իրան համագործակցության հեռանկարները էներգետիկ ոլորտում

Հայաստան-Իրան համագործակցության հեռանկարները էներգետիկ ոլորտում

Ադրբեջանից դեպի Նախիջևան միջանցքները և դրանց ռիսկերը Հայաստանի համար

Ադրբեջանից դեպի Նախիջևան միջանցքները և դրանց ռիսկերը Հայաստանի համար

Back to top
Close