Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հետխորհրդային տրանսֆորմացիայի երկրների կուսակցությունների ինստիտուցիոնալացման ընթացքը և վիճակը. Ուկրաինայի և Վրաստանի դեպքերը

ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո մի շարք հեղինակավոր մասնագետներ պնդում էին, որ դրա արդյունքում ձևավորված նորանկախ պետություններում արագորեն հաստատվելու են ժողովրդավարական վարչակարգեր։ Ավելի ուշ՝ 2000-ականների սկզբին, պարզ դարձավ, որ տեղի է ունենում շատ ավելի բարդ ու աննախադեպ գործընթաց՝ հետխորհրդային տրանսֆորմացիա, որում հայտնված երկրները տարբերվում են ինչպես իրենց հետագծերով, այնպես էլ նպատակներով։ Ըստ այդ դասակարգման՝ Հայաստանը, Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան դիտարկվում էին նույն խմբում՝ որպես ժողովրդավարական վարչակարգերի ձևավորմանը միտված երկրներ, որոնք 2009թ. ընդգրկվեցին ԵՄ նոր նախաձեռնության՝ «Արևելյան գործընկերություն» ծրագրում՝ նպատակ ունենալով աջակցել ժողովրդավարացման գործընթացներին։ Հետկոմունիստական երկրներում կայացած ժողովրդավարական վարչակարգերի հաստատման տեսակետից բացառիկ՝ հարացուցային նշանակություն ունի կայուն և ներկայացուցչական կուսակցական համակարգերի ձևավորումը։ Այդ նպատակի իրագործումը հնարավոր է կուսակցությունների ու կուսակցական համակարգերի ինստիտուցիոնալացման միջոցով, որի արդյունքում այդ կառույցներին հաղորդվում է պատշաճ բովանդակություն, և դրանց գործունեությունը կառուցվում է սկզբունքների ու արժեքների հիման վրա։ Այդ գործընթացը հետխորհրդային տրանսֆորմացիայի երկրներում ձախողվել է՝ խոչընդոտելով ժողովրդավարական վարչակարգերի ձևավորմանը։ Ընդ որում, նաև այն երեք երկրներում (Հայաստան, Վրաստան, Ուկրաինա), որտեղ տեղի են ունեցել «գունավոր» հեղափոխություններ, որոնց գլխավոր նպատակներից մեկն էլ հռչակվել էր ժողովրդավարական վարչակարգերի հաստատումը։ Պարզելու համար, թե ինչու են տեղի ունեցել հիշյալ ձախողումները, և որոնք են ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորությունները, հոդվածում վերլուծվում են հետխորհրդային տրանսֆորմացիայի ընթացքում առավել համեմատելի երկրներում՝ Վրաստանում և Ուկրաինայում կուսակցությունների ու կուսակցական համակարգերի ձևավորման հետ կապված զարգացումները, որոնք դիտարկվել են երկփուլ ձևաչափով՝ մինչ «գունավոր» հեղափոխությունները և դրանցից հետո, թեև այդ ժամանակահատվածների արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ փուլերը էական տարբերություններ չունեն դիտարկվող երկրներում ժողովրդավարացման գործընթացի և, մասնավորապես, կուսակցությունների ու կուսակցական համակարգերի ինստիտուցիոնալացման տեսակետից։

  


Ձեզ կարող է հետաքրքրել

Հայաստան-Հնդկաստան համագործակցության չիրացված ներուժն ու հեռանկարները ռազմաքաղաքական և տնտեսական ոլորտներում

Հայաստան-Հնդկաստան համագործակցության չիրացված ներուժն ու հեռանկարները ռազմաքաղաքական և տնտեսական ոլորտներում

ՀՀ իշխանությունների հերթական դիվանագիտական ձախողումը․ ինչո՞ւ Եվրոպական Խորհրդարանի կարևոր փաստաթղթերից դուրս մնացին որոշ հայանպաստ ձևակերպումներ

ՀՀ իշխանությունների հերթական դիվանագիտական ձախողումը․ ինչո՞ւ Եվրոպական Խորհրդարանի կարևոր փաստաթղթերից դուրս մնացին որոշ հայանպաստ ձևակերպումներ

Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի երեք զուգահեռ ուղղությունները և Հայաստանը

Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի երեք զուգահեռ ուղղությունները և Հայաստանը

Էրդողանյան վարչակարգի՝ որպես միջնորդ դիրքավորումը միջազգային հարաբերություններում

Էրդողանյան վարչակարգի՝ որպես միջնորդ դիրքավորումը միջազգային հարաբերություններում


Back to top
Close