Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Յո՞ երթաս, Հայաստան - 2021. խորհրդարանական ընդդիմության երկակի առաքելությունը

Ենթադրվում էր, որ 2020թ. ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի արդյունքում տեղի ունեցած աղետի հետևանքները Հայաստանը կսկսի հաղթահարել 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով։ Դրանց արդյունքները անակնկալ եղան շատերի համար՝ ընդդիմությունից գրեթե երկու անգամ ավելի ձայներ ստացավ և իշխանության մնաց այն քաղաքական ուժը, որի աղետաբեր սխալների հետևանքով արձանագրվել են ծանր պարտություն պատերազմում, հազարավոր զոհեր, վիրավորներ, գերիներ, տասնյակ հազարավոր տեղահանվածներ, ահռելի նյութական կորուստներ ու բարոյական անկում։ Սակայն ընտրությունների արդյունքների քանակական և որակական վերլուծությունը ցույց է տալիս, որ իշխանության մեծ առավելության վերաբերյալ տպավորությունը խաբուսիկ է՝ իշխող քաղաքական ուժին վստահություն է հայտնել ընտրողների ընդամենը 26,2 տոկոսը, այն էլ վարչական ռեսուրսի բացարձակ կիրառմամբ ու զանգվածային խախտումներով: Ընդ որում, անգամ այդ դեպքում իշխող քաղաքական ուժի համար արձանագրված ձայները միայն մի քանի տոկոսով են ավելի կառավարություն ձևավորելու համար պահանջվող շեմից: Ընտրությունները նաև արձանագրեցին Հայաստանի բազմակուսակցական համակարգի փլուզումը՝ մասնակցում էին 25 քաղաքական ուժեր՝ նախորդ մի քանի հերթական ընտրությունների 9-11-ի փոխարեն, սակայն ընտրողների ճնշող մեծամասնությունը ձայն տվեց անհատների: ԿԸՀ-ն արձանագրել է նաև նախորդ ընտրությունների համեմատ իշխող ուժի ձայների զգալի նվազում և  ընդդիմությանը տրված ձայների կտրուկ աճ: Տեղի է ունեցել ընդդիմության արմատական և որակական փոփոխություն՝ բացահայտ են ընդդիմության թե՛ փորձառության ու քաղաքական պայքարի անհամեմատ ավելի բարձր կարողությունները և թե՛ այդ պայքարի ավելի լայն ու արդյունավետ գործիքակազմի օգտագործման հնարավորությունը: Պետության համար ծանր հետևանքներով հղի իրավիճակում, փլուզված բազմակուսակցական համակարգի պայմաններում տեսանելի ելք կարող է ապահովել խորհրդարանական ընդդիմությունը, որը պետք է ստանձնի երկակի՝ Հայաստանը խոր ու բազմագործոն ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու  և առողջ քաղաքական կյանքի ողնաշարը համարվող կենսունակ բազմակուսակցական համակարգ ձևավորելու, առաքելություն: Ակնհայտ է, որ նման բարդ առաքելություն իրագործելու համար խորհրդարանական ընդդիմության կարգավիճակ ստացած երկու դաշինքները կազմող կուսակցությունները պետք է արդիականացնեն ու մեծացնեն իրենց ինստիտուցիոնալ և ֆունկցիոնալ կարողությունները:

  


Ձեզ կարող է հետաքրքրել

Գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության գործունեության ուսումնասիրություն

Գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության գործունեության ուսումնասիրություն

Համաճարակային իրավիճակը Հայաստանում և տարածաշրջանի մյուս երկրներում՝ համաձայն «ԿՈՎԻԴ-19 տարածաշրջանային անվտանգության գնահատման զեկույցի»

Համաճարակային իրավիճակը Հայաստանում և տարածաշրջանի մյուս երկրներում՝ համաձայն «ԿՈՎԻԴ-19 տարածաշրջանային անվտանգության գնահատման զեկույցի»


Back to top
Close