Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Էրդողանական Թուրքիայի ավտորիտար ուղին և Հայաստանը

Թուրքիայի ներքաղաքական գործընթացները, այդ երկրում պետական գաղափարախոսության փոփոխությունները մեծապես ազդում են Անկարայի տարածաշրջանային քաղաքականության վրա։ Էրդողանի ավտորիտար Թուրքիան՝ համեմված ազգայնական և իսլամական գաղափարներով, կրկին դարձել է տարածաշրջանային անվտանգության գլխավոր սպառնալիքներից մեկը։ Հետևաբար, Թուրքիայից եկող մարտահրավերները գնահատելիս անհրաժեշտ է ոչ միայն ուսումնասիրել վերջինիս արտաքին և անվտանգային քաղաքականությունը, այլև ճիշտ գնահատել այնտեղ տեղի ունեցող ներքաղաքական գործընթացները։ Սույն վերլուծության շրջանակներում փորձել ենք ուսումնասիրել Էրդողանի կողմից Թուրքիայում ավտորիտար իշխանության հաստատման և ամրապնդման գործընթացները, դրանց գաղափարական հիմքերը, ազդեցությունը Անկարայի արտաքին և տարածաշրջանային քաղաքականության վրա։ Միաժամանակ արձանագրել ենք, որ երկրում ավտորիտարիզմի ձևավորման ճանապարհին Թուրքիայի և Հայաստանի գործող իշխանությունների գործելաոճի որոշ դրվագներ ունեն տարօրինակ նմանություններ։ Եթե Թուրքիայում Էրդողանի ավտորիտար իշխանության ամրապնդումը միտված է այդ երկրի ազգայնական, ծավալապաշտական ծրագրերի իրականացմանը, ապա Հայաստանում ավտորիտար համակարգի հաստատումը, այն էլ առանց որևէ պետականամետ գաղափարախոսության, արդեն իսկ երկիրը կանգնեցրել է աղետի առաջ և կարող է առհասարակ սպառնալ պետականության գոյությանը։

  


Ձեզ կարող է հետաքրքրել

ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության առանցքային թիրախները

ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության առանցքային թիրախները

Յո՞ երթաս, Հայաստան - 2021. խորհրդարանական ընդդիմության երկակի առաքելությունը

Յո՞ երթաս, Հայաստան - 2021. խորհրդարանական ընդդիմության երկակի առաքելությունը

Վարկային պորտֆելի կառուցվածքը և խնդրահարույց բնութագրերը ՀՀ ֆինանսական համակարգում

Վարկային պորտֆելի կառուցվածքը և խնդրահարույց բնութագրերը ՀՀ ֆինանսական համակարգում

Վերջին տարիներին «Լույս» հիմնադրամի հրապարակումներում բարձրաձայնված Հայաստանի Հանրապետության տնտեսության հինգ խնդիրներ և դրանց հետևանքները

Վերջին տարիներին «Լույս» հիմնադրամի հրապարակումներում բարձրաձայնված Հայաստանի Հանրապետության տնտեսության հինգ խնդիրներ և դրանց հետևանքները


Back to top
Close