Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Եվրոպական քաղաքական նոր լանդշաֆտը

9-րդ գումարման Եվրոպական խորհրդարանը պաշտոնապես սկսեց իր աշխատանքները հուլիս ամսից: Այն աշխարհի միակ վերպետական խորհրդարանն է, որն ուղղակիորեն է ընտրված և օժտված է այնպիսի իրավասություններով, ինչպիսիք են միասնական շուկայի կարգավորվումը և հանրային գումարի բաշխումը ԵՄ ընդհանուր բյուջեով: Հետևաբար եվրոպական ընտրությունները հանրային մեծ ուշադրություն են գրավում։ Այս տարվա ընտրությունների արդյունքները հստակ ուղերձ էին պարունակում, այն է՝ ԵՄ ընտրողները փոփոխություն են ուզում: Արդյունքները ճիշտ գնահատելու համար անհրաժեշտ է դրանք դիտարկել մի քանի տեսանկյունից: Այս վերլուծությամբ փորձ է արվել ուսումնասիրել ընտրությունների հիմնական միտումներն ու դրանց հետագա ազդեցությունը ԵՄ գործունեության վրա։

  


Back to top
Close