Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Արարա՞տ, թե՞ Արագած

Հայաստանի ազգային խորհրդանիշների վերաիմաստավորումը և դրանց շուրջ հասարակական համախմբումը ոչ միայն անհրաժեշտ են երկրի ազգային ինքնության պահպանման համար, այլև պարտադիր՝ դրա կենսունակությունը երաշխավորելու նպատակով։ Սակայն այսօր գործող քաղաքականության տրամագծորեն հակառակ մոտեցումը վտանգում է այդ գործընթացը՝ նվազեցնելով ազգային ինքնության ներուժը և խոչընդոտելով նրա ամրապնդմանը։ Այս համատեքստում հատկապես վտանգավոր են «Արարա՞տ, թե՞ Արագած» նմանօրինակ հասարակական-քաղաքական կեղծ խոսույթները, որոնք նպաստում են հասարակության բևեռացմանը։ Խորհրդանիշների շուրջ առաջացած հակասությունները հաճախ օգտագործվում են ոչ թե համախմբման, այլ բաժանարար գծեր ստեղծելու նպատակով։ Դա խոչընդոտում է ազգային համախմբմանը՝ թուլացնելով պետական ինստիտուտների և հասարակության միջև կապը։ Հատկապես զգալի է դա քաղաքական դաշտում, որտեղ ազգային խորհրդանիշների մանիպուլյացիան օգտագործվում է կարճաժամկետ շահերի համար՝ առանց հաշվի առնելու դրա երկարաժամկետ հետևանքները։ Սա խոչընդոտում է ընդհանուր ազգային ինքնության ձևավորմանը՝ ստեղծելով բազմաբևեռ և հակամարտող ինքնությունների դաշտ։ Արդյունքում՝ փոխանակ խորհրդանիշները դառնան ազգի միասնականության հիմքը, դրանք դառնում են տարաձայնությունների առիթ։

  


Ձեզ կարող է հետաքրքրել

2020թ. պատերազմ. նախադրյալները, հետևանքները և աղետի հաղթահարման հնարավորությունները

2020թ. պատերազմ. նախադրյալները, հետևանքները և աղետի հաղթահարման հնարավորությունները

Յո՞ երթաս, Հայաստան - 2021. խորհրդարանական ընդդիմության երկակի առաքելությունը

Յո՞ երթաս, Հայաստան - 2021. խորհրդարանական ընդդիմության երկակի առաքելությունը

Արցախ. երկրորդ հրա՞շք, թե՞ շարունակական աղետ

Արցախ. երկրորդ հրա՞շք, թե՞ շարունակական աղետ

ԱՄՆ մամուլի անդրադարձը Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանմանը

ԱՄՆ մամուլի անդրադարձը Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանմանը


Back to top
Close