Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Չինական «Գոտի և ճանապարհ» նախագիծն ու Հայաստանը․ կորսված հնարավորությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական ընտրություն

2023 թվականի հոկտեմբերի 17-18-ին Պեկինում տեղի ունեցավ միջազգային համագործակցության «Գոտի և ճանապարհ» երրորդ գագաթնաժողովը, որին մասնակցեցին ավելի քան 2 տասնյակ երկրների առաջնորդներ, բարձրաստիճան պատվիրակներ ավելի քան 130 երկրներից։ «Լույս» հիմնադրամը  նախորդ տարիներին հրապարակած տարբեր վերլուծություններում անդրադարձել է չինական «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությանը Հայաստանի Հանրապետության մասնակցության հնարավորություններին՝ ընդհանուր առմամբ խրախուսելով չինական այս մեգանախագծին Հայաստանի ավելի ակտիվ մասնակցությունն ու նախաձեռնողականությունը։ Ցավոք, նախորդող տարիներին Հայաստանի գործող իշխանությունը ոչ միայն որևէ էական առաջընթաց չի արձանագրել Չինաստանի հետ հարաբերություններում, այլև նրա տարօրինակ արտաքին քաղաքականության պատճառով Հայաստանն առավել է ընկղմվել Արևելք-Արևմուտք սրվող առճակատման որոգայթում։ Սույն վերլուծության շրջանակներում փորձել ենք հասկանալ, թե ինչպիսի տեսք ունի այսօր չինական «Գոտի և ճանապարհ» նախագիծը՝ նախագահ Սի Ծինփինի կողմից այն առաջ քաշվելուց 10 տարի անց, որոնք են ծրագրի ձեռքբերումներն ու հեռանկարները։ Միաժամանակ վերլուծել ենք նախագծում տարածաշրջանի երկրների ներգրավվածության մակարդակը, ինչպես նաև փորձել ենք հասկանալ, թե որն է այս ուղղությամբ ՀՀ գործող իշխանությունների քաղաքականության տրամաբանությունը։ Ի վերջո, եկել ենք այն եզրահանգմանը, որ ինչպես «Գոտի և ճանապարհ» կարևորագույն նախաձեռնության նկատմամբ ոչ պատշաճ հետաքրքրությունը, այնպես էլ ընդհանուր առմամբ Չինաստանի պես գերտերության նկատմամբ վարվող անհամարժեք արտաքին քաղաքականությունը ոչ թե պարզապես արտաքին քաղաքական թերի հաշվարկների և կորսված հնարավորությունների արդյունք են, այլ ՀՀ իշխանությունների շատ որոշակի աշխարհաքաղաքական ընտրության արտացոլում։

  


Ձեզ կարող է հետաքրքրել

Լիլիթ Մակունցի գործունեության 100 օրը

Լիլիթ Մակունցի գործունեության 100 օրը

Հայաստանի անվտանգային օրակարգը ԱՄՆ-Իրան զարգացումների համատեքստում

Հայաստանի անվտանգային օրակարգը ԱՄՆ-Իրան զարգացումների համատեքստում

Համաճարակային իրավիճակը Հայաստանում և տարածաշրջանի մյուս երկրներում՝ համաձայն «ԿՈՎԻԴ-19 տարածաշրջանային անվտանգության գնահատման զեկույցի»

Համաճարակային իրավիճակը Հայաստանում և տարածաշրջանի մյուս երկրներում՝ համաձայն «ԿՈՎԻԴ-19 տարածաշրջանային անվտանգության գնահատման զեկույցի»

Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների հիշատակումները ԵԱՀԿ ՄԽ համանախագահների պաշտոնական հայտարարություններում 2016-2018 և 2018-2020 թվականներին․ համեմատական վերլուծություն

Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների հիշատակումները ԵԱՀԿ ՄԽ համանախագահների պաշտոնական հայտարարություններում 2016-2018 և 2018-2020 թվականներին․ համեմատական վերլուծություն


Back to top
Close