Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Քաղաքացիական նշանակության անօդաչու թռչող սարքեր․ Առանց կանոնների շահագործումն ու նոր սպառնալիքները

Անօդաչու թռչող սարքերը աշխարհում լայն կիրառում են ստացել կենսագործունեության տարբեր բնագավառներում՝ սկսած ռազմական ոլորտից մինչև կոմերցիոն ոլորտ։ Քաղաքացիական նշանակության անօդաչու թռչող սարքերի (ՔՆԱԹՍ) կիրառմամբ պայմանավորված՝ քաղաքացիական ավիացիայի տեսանկյունից առաջացող անվտանգային սպառնալիքներին զուգահեռ, ծագում են նաև մի շարք սպառնալիքներ՝ պայմանավորված ահաբեկչություն իրականացնելու նպատակներով ՔՆԱԹՍ-երի օգտագործման հավանականությամբ, ՔՆԱԹՍ-երի կիրառման արդյունքում անձանց կյանքին, առողջությանը կամ գույքին վնաս հասցնելու հավանականությամբ և ՔՆԱԹՍ-երի միջոցով մասնավոր կյանքի անձեռնմխելիության ու անձնական տվյալների մշակման կանոնների խախտման հավանականությամբ։ Հայաստանի Հանրապետության պրակտիկայի և իրավական դաշտի վերլուծությունը վկայում է այն մասին, որ ՔՆԱԹՍ-երով պայմանավորված պոտենցիալ սպառնալիքները անտեսվում են պետական մակարդակով, ինչն արտահայտվում է, մասնավորապես, այդպիսի սպառնալիքների նվազեցմանն ուղղված պետական քաղաքականության, ռազմավարական բնույթի փաստաթղթերի և համապարփակ իրավական կարգավորումների բացակայությամբ։ Բավական է միայն փաստել, որ ՀՀ տարածքում մինչև 50 կգ ՔՆԱԹՍ-երի շահագործումն ըստ էության չի կարգավորվում։ Նման իրավիճակը ստեղծում է լուրջ սպառնալիքներ պետության համար։ ՔՆԱԹՍ-երի վերաբերյալ իրավական կարգավորումների միջազգային փորձի ուսումնասիրության լույսի ներքո, սույն վերլուծությամբ ներկայացվում են մի շարք առաջարկներ՝ ուղղված խնդրի վերաբերյալ ռազմավարական մոտեցումների ուրվագծմանն ու ՔՆԱԹՍ-երի կիրառմամբ պայմանավորված սպառնալիքները նվազեցնելուն։ Առաջարկները կարող են օգտագործվել ոլորտի արդյունավետ և իրատեսական կարգավորման նպատակով ռազմավարական փաստաթղթեր, իրավակարգավորումներ մշակելու և գործնական միջոցառումներ ձեռնարկելու համար։ Կարևոր է, որ պետական կառույցների մոտեցման հիմքում դրվեն հետևյալ ընկալումները՝ հաշվի առնելով ՔՆԱԹՍ-երի կիրառման հիմնական ռիսկերը, հատկապես ՀՀ սահմանին իրավիճակի և Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող ագրեսիայի համատեքստում, Հայաստանի կառավարության համար հրամայական է՝ ձեռնարկել օպերատիվ, համաչափ և իրատեսական միջոցառումներ դաշտը անհրաժեշտ նվազագույն մակարդակով կարգավորելու համար, իրավական կարգավորումների բացակայությունը, ՔՆԱԹՍ-երի առանց կանոնների շահագործումը լուրջ սպառնալիքներ են ստեղծում ՀՀ պետական պաշտպանության, ազգային անվտանգության և այլ բնագավառներում, խնդրի կարգավորման համար արդյունավետ կարող են լինել միայն իրատեսական, իրագործելի, նպատակին համապատասխանող, տեղայնացված և տվյալ ոլորտում իրավիճակը հաշվի առնող, համաչափ իրավական կարգավորումները։

  


Ձեզ կարող է հետաքրքրել

Նոր աշխարհակարգի ձևավորման ազդեցությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա. ինքնորոշո՞ւմ, թե՞ ցեղասպանություն

Նոր աշխարհակարգի ձևավորման ազդեցությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա. ինքնորոշո՞ւմ, թե՞ ցեղասպանություն

Արցախ․ ի՞նչ անել

Արցախ․ ի՞նչ անել

ՆՈՐ ՃԳՆԱԺԱՄԻ ՇԵՄԻՆ. 2022թ. Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սանկցիաների հնարավոր ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա

ՆՈՐ ՃԳՆԱԺԱՄԻ ՇԵՄԻՆ. 2022թ. Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սանկցիաների հնարավոր ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա

Պատերազմ վարելու կիբեռմիջոցների իրավաչափությունը և կիբեռպաշտպանության ոլորտում ՀՀ քաղաքականությունը

Պատերազմ վարելու կիբեռմիջոցների իրավաչափությունը և կիբեռպաշտպանության ոլորտում ՀՀ քաղաքականությունը


Back to top
Close