Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Դիմադրության գործառնական հայեցակարգը՝ որպես «Ազգ-բանակ» գաղափարի հնարավոր հայեցակարգային բաղադրիչ

2016թ. Ապրիլյան պատերազմից հետո, հոկտեմբերի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար նշանակված Վիգեն Սարգսյանի կողմից շրջանառության մեջ դրվեց «Ազգ-բանակ» տեսլականի շուրջ ՀՀ զինված ուժերի արդիականացման հայեցակարգը։ Նշված հայեցակարգի շրջանակներում կատարվեց պաշտպանական ոլորտի օրենսդրության համալիր վերանայում, մշակվեց և գործողության մեջ դրվեց ՀՀ զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագիր, ներդրվեցին «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը, ստեղծվեց զինծառայողների կյանքի և առողջության ապահովագրման հիմնադրամ։ 2018-ի իշխանափոխությունից հետո «Ազգ-բանակ» տեսլականի դեմ նոր իշխանությունները լուրջ հակաքարոզչություն ծավալեցին, ու թեև հետագայում իշխանությունները փորձեցին կրկնօրինակել «Ազգ-բանակ» տեսլականի որոշ տարրեր, մասնավորապես՝ աշխարհազորի ստեղծման միջոցով, սակայն հայեցակարգը, որպես այդպիսին, շարունակում էին ցուցադրաբար մերժել։ 44-օրյա պատերազմը և դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանի համար «Ազգ-բանակ» հայեցակարգը այլընտրանք չունի։ Հաշվի առնելով, որ ներկայումս Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական պայմաններում «Ազգ-բանակ» գաղափարը առավել քան այժմեական է, ինչպես նաև դիտարկելով Դիմադրության գործառնական հայեցակարգը (ԴԳՀ)՝ որպես «Ազգ-բանակ» գաղափարի հնարավոր կարևորագույն հայեցակարգային բաղադրիչներից մեկը, «Լույս» հիմնադրամը թարգմանել և համառոտագրել է Օտտո Ֆիալիայի 2020-ին հրապարակված «Դիմադրության գործառնական հայեցակարգ» վերնագրով աշխատությունը։ Միաժամանակ փորձ է արվել ներկայացնել այդ հայեցակարգի կիրառելիությունը «Ազգ-բանակ» գաղափարի շրջանակներում։ Դիմադրության գործառնական հայեցակարգը (ԴԳՀ) (Resistance Operating Concept (ROC) շրջանառության մեջ է դրվել ԱՄՆ-ի՝ Եվրոպայում հատուկ գործողությունների հրամանատարության (SOCEUR) կողմից, տարբեր սեմինարների տեսքով, իսկ հետագայում այն արտացոլվել է Օտտո Ֆիալիայի 2020-ին հրապարակված «Դիմադրության գործառնական հայեցակարգ» վերնագրով աշխատության մեջ։ Հայեցակարգն ուսումնասիրում է այն գործողությունները, որոնք կարող է ձեռնարկել ինքնիշխան պետությունը՝ իր ազգային պաշտպանական ռազմավարությունը ընդլայնելու և ազգային ինքնիշխանության մասնակի կամ ամբողջական կորստից պաշտպանվելուն նախապատրաստվելու համար:

  


Ձեզ կարող է հետաքրքրել


Back to top
Close