Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

ՀՀ տնտեսական աճի կառուցվածքի վերլուծություն (հեռանկարային զարգացման համատեքստում)

Տնտեսական քաղաքականության առանցքային նպատակներից է տնտեսական աճի ապահովումը, սակայն հաճախ տնտեսական աճի տեմպից առավել կարևոր է դրա կայունությունը, քանի որ ոչ կայուն աճի պայմաններում նվազում է կանխատեսելիությունը և վտանգվում է երկարաժամկետ զարգացմանը միտված ներդրումային ծրագրերի իրագործումը: Հետազոտությունը նվիրված է ՀՀ տնտեսության զարգացման օպտիմալ հետագծի վերհանման նպատակով տնտեսական աճի համակողմանի վերլուծությանը։ Հետազոտությունում կատարվել է ՀՀ տնտեսության ներկա իրավիճակի և զարգացման դինամիկայի վերլուծություն, նշվել են վերջին տարիներին ցնցումների հետևանքով տեղի ունեցած առավել էական փոփոխությունները և տնտեսական աճի վրա դրանց ազդեցությունը։ Նկատի ունենալով, որ վերջին տարիներին տնտեսական զարգացումը, ըստ էության, ընթանում է առանց արդյունաբերության և գյուղատնտեսության «նշանակալի մասնակցության», աշխատանքում անդրադարձ է կատարվել այդպիսի տնտեսական աճի հեռանկարներին ու վտանգներին։ Այդ նպատակով ՀՀ տնտեսության կառուցվածքը համեմատվել է մոտավորապես նույն մակրոտնտեսական պայմաններով մի քանի երկրների հետ։ Հաշվի առնելով, որ տնտեսության «արտահանելի» հատվածների «դերակատարության» նվազումը առավելապես պայմանավորված է կապիտալի ներհոսքի (արտաքին դրամական փոխանցումներ)՝ ռուս-ուկրաինական զինված հակամարտության հետևանքով արձանագրված կտրուկ աճով, վերլուծվել է նաև այդ աճի ազդեցությունը:  

  


Ձեզ կարող է հետաքրքրել

ՀՀ տնտեսության արտահանելի հատվածի միտումներն ու զարգացումները

ՀՀ տնտեսության արտահանելի հատվածի միտումներն ու զարգացումները

2017-2021թթ․ ընթացքում ՀՀ երեք կառավարությունների ծրագրային դրույթներով իրականացված աշխատանքների համեմատություն. Գյուղատնտեսություն

2017-2021թթ․ ընթացքում ՀՀ երեք կառավարությունների ծրագրային դրույթներով իրականացված աշխատանքների համեմատություն. Գյուղատնտեսություն

ՓՄՁ ոլորտի զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության գործունեության ուսումնասիրություն

ՓՄՁ ոլորտի զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության գործունեության ուսումնասիրություն

ՀՀ Մարդկային ներուժի զարգացման ինդեքսները և ցուցանիշները

ՀՀ Մարդկային ներուժի զարգացման ինդեքսները և ցուցանիշները


Back to top
Close