Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

ՀՀ կառավարության 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի և կառավարության պարտքի բեռի նվազեցման 2022-2026 թվականների վերանայված ծրագրի վերաբերյալ

ՀՀ կառավարության գործունեության միջնաժամկետ (այսինքն՝ առաջիկա երեք տարիների) թիրախները սահմանող առանցքային փաստաթուղթը պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրն է (ՄԺԾԾ), որը հանդիսանում է նաև տնտեսավարողների հետ կառավարության հաղորդակցության հիմնական գործիքներից մեկը: Այս առումով ՄԺԾԾ-ի արդյունավետ օգտագործումը հատկապես կարևորվում է ինչպես ճգնաժամային, այնպես էլ հետճգնաժամային ժամանակահատվածներում, քանի որ դրանով հնարավոր է քաղաքականության ազդակներ հաղորդել տնտեսավարողներին, տնտեսությունում ձևավորել համապատասխան սպասումներ և այդպիսով նվազեցնել առկա անորոշությունները: Սույն վերլուծությունում ուսումնասիրվել են 2023-2025թթ. ՄԺԾԾ-ի կառուցվածքը, ծրագրի հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական կանխատեսումները և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք արտացոլում են ինչպես կառավարության սպասումները տնտեսական իրավիճակի հետագա զարգացումների վերաբերյալ, այնպես էլ կառավարության գործողություններն ուղղված ճգնաժամից հետո տնտեսության արագ վերականգնման ապահովմանը: Քանի որ 2020-ին կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը հատել է օրենքով թույլատրելի առավելագույն շեմը, վերլուծությունում ուսումնասիրվել է նաև կառավարության պարտքի բեռի նվազեցման 2022-2026 թվականների վերանայված ծրագիրը:

  


Ձեզ կարող է հետաքրքրել

ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2021 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին

ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2021 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին

2017-2021թթ․ ընթացքում ՀՀ երեք կառավարությունների ծրագրային դրույթներով իրականացված աշխատանքների համեմատություն. ԵՄ և ԵԱՏՄ հետ տնտեսական համագործակցության ծրագրային դրույթները և դրանց իրականացումը

2017-2021թթ․ ընթացքում ՀՀ երեք կառավարությունների ծրագրային դրույթներով իրականացված աշխատանքների համեմատություն. ԵՄ և ԵԱՏՄ հետ տնտեսական համագործակցության ծրագրային դրույթները և դրանց իրականացումը

ՀՀ տնտեսության արտահանման կտրուկ աճը՝ պայմանավորված արտածին գործոններով

ՀՀ տնտեսության արտահանման կտրուկ աճը՝ պայմանավորված արտածին գործոններով

ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025 թվականի հունվարին

ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025 թվականի հունվարին


Back to top
Close