Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

ԳՆԱՃԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ. Որքանո՞վ է իրականում նվազել բնակչության կենսամակարդակը 2020 թվականի վերջից արագացող գնաճի հետևանքով

2021թ. արձանագրվել է վերջին 10 տարիների ամենաբարձր գնաճը, որը պայմանավորված է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոններով: Բարձր գնաճը ունեցել է զգալի բացասական սոցիալ-տնտեսական հետևանքներ, որոնց մանրամասն ուսումնասիրությանն է նվիրված սույն հետազոտությունը: Աշխատանքում ներկայացվում է գնաճի արագացման և դրան արձագանքման նպատակով ՀՀ ԿԲ տոկոսադրույքի բարձրացման մակրոտնտեսական հետևանքները, ինչպես նաև գնաճի ազդեցությունները բնակչության կենսամակարդակի վրա: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ գնաճի արդյունքում էականորեն դանդաղել է բնակչության եկամուտների իրական աճը: Միաժամանակ, բարձր կենսամակարդակ ունեցողների եկամուտների աճը եղել է էականորեն ավելի բարձր, քան սոցիալապես ցածր խավին պատկանող բնակչության եկամուտները, ինչի արդյունքում աճել է եկամուտների անհավասարությունը: Ավելին, առաջնային սպառման ապրանքների գների առաջանցիկ աճի հետևանքով, ցածր եկամուտ ունեցողների համար գների աճը կազմել է 8.5%, իսկ ամենաբարձր եկամուտ ունեցողների համար՝ 6.1%: Այս պայմաններում, 2022թ. փետրվարից սկսած ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում, կտրուկ աճել են էներգակիրների և պարենի համաշխարհային գները, որոնք անխուսափելիորեն կհանգեցնեն ՀՀ գնաճի արագացմանը (արդեն իսկ նկատելի էր մարտ ամսին), ինչը նշանակում է, որ վերը  նկարագրված բացասական երևույթները 2022թ. ավելի կխորանան:  

  


Ձեզ կարող է հետաքրքրել

ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին

ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին

2023թ. առաջին ինն ամիսների ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ

2023թ. առաջին ինն ամիսների ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ

Ներդրումների աճին ուղղված ՀՀ կառավարության գործունեության ուսումնասիրություն

Ներդրումների աճին ուղղված ՀՀ կառավարության գործունեության ուսումնասիրություն

2017-2021թթ․ ընթացքում ՀՀ երեք կառավարությունների ծրագրային դրույթներով իրականացված աշխատանքների համեմատություն. Գյուղատնտեսություն

2017-2021թթ․ ընթացքում ՀՀ երեք կառավարությունների ծրագրային դրույթներով իրականացված աշխատանքների համեմատություն. Գյուղատնտեսություն


Back to top
Close