Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

44-օրյա պատերազմը և «Նախ՝ Միացյալ Նահանգները» դիվանագիտության աստիճանական անկումը

Ի սկզբանե Վաշինգտոնը ներգրավվել է Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով, և նույնիսկ բանակցային գործընթացի որոշակի փուլում (2001թ.) ԱՄՆ միջնորդությամբ հակամարտության կարգավորումը բավական մոտ էր թվում: Սակայն, Վաշինգտոնի ներգրավվածությունն աստիճանաբար թուլացավ՝ տարածաշրջանում կարևոր, սակայն ոչ կենսական շահերի հետապնդման, նախագահ Թրամփի կողմից «Նախ՝ Միացյալ Նահանգները» դիվանագիտության առաջմղման և տարածաշրջանում ռուսական գործոնի ուժեղ ազդեցության հետևանքով: 2020թ. սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած Արցախյան պատերազմի սկզբնական փուլում Թրամփի վարչակազմը որդեգրել էր զգալիորեն ավելի պասիվ դիրքորոշում, քան Մինսկի խմբի համանախագահ մյուս երկու երկրների ղեկավարները: Սակայն, բարձր մակարդակով ներգրավվածությունն աստիճանաբար մեծացավ՝ չսահմանափակվելով միայն ինստիտուցիոնալ մակարդակով: Պատերազմը համընկավ նաև Միացյալ Նահանգներում նախընտրական քարոզարշավի թեժ շրջանի հետ, ինչը որոշակի ազդեցություն ունեցավ գործող վարչակազմի դիրքորոշման ակտիվացման վրա: Ի տարբերություն նախորդ վարչակազմի՝ Բայդենի վարչակազմն ակնհայտորեն փորձում է ուժեղացնել Նահանգների ազդեցությունը տարածաշրջանում: Վաշինգտոնից հնչած վերջին հայտարարությունների ֆոնին կարելի է արձանագրել, որ դա ուղղակիորեն դրսևորվում է նաև հակամարտության կարգավորման գործընթացում:

  


Ձեզ կարող է հետաքրքրել

44-օրյա պատերազմից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունների բովանդակային վերլուծություն․ ինչո՞ւ անհետացան հիմնարար սկզբունքները և ի՞նչ ենք հասկանում՝ «կարգավիճակ» ասելով

44-օրյա պատերազմից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունների բովանդակային վերլուծություն․ ինչո՞ւ անհետացան հիմնարար սկզբունքները և ի՞նչ ենք հասկանում՝ «կարգավիճակ» ասելով

ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի հեռանկարները և Հայաստանը

ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի հեռանկարները և Հայաստանը

Ադրբեջանից դեպի Նախիջևան միջանցքները և դրանց ռիսկերը Հայաստանի համար

Ադրբեջանից դեպի Նախիջևան միջանցքները և դրանց ռիսկերը Հայաստանի համար

ԱՄՆ-ի դերը Արցախի միջազգային ճանաչման հարցում. հայ համայնքի և հայ լոբբիստների դերակատարումը

ԱՄՆ-ի դերը Արցախի միջազգային ճանաչման հարցում. հայ համայնքի և հայ լոբբիստների դերակատարումը


Back to top
Close