Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

ԱՄՆ-ի ելքը Աֆղանստանից. ներքին և արտաքին քաղաքական հետևանքներն ու Ռուսաստանի նոր հնարավորությունը

2001թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից հետո Միացյալ Նահանգների համար առաջնահերթություն դարձավ գլոբալ ահաբեկչության դեմ պայքարը՝ սկիզբ դնելով ԱՄՆ պատմության ամենաերկարատև պատերազմին Աֆղանստանում։ Ջորջ Բուշի պաշտոնավարումից որոշ ժամանակ անց Միացյալ Նահանգների մյուս նախագահների վարչակազմերում համոզմունք կար, որ առկա են այլ արտաքին քաղաքական առաջնահերթություններ   ԱՄՆ-ի համար, և որ անհրաժեշտ է վերջ տալ «հավերժական պատերազմին» Աֆղանստանում։ Դա էլ իր հերթին հանգեցրեց Աֆղանստանից ԱՄՆ զորքերի աստիճանական դուրսբերմանը։ Աֆղանստանից ԱՄՆ զորքերի ամբողջական և վերջնական դուրսբերումն իրականացվեց ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի օրոք։ Թեև ներկայումս ԱՄՆ զորքերն ամբողջապես դուրս են բերվել Աֆղանստանից, այնուամենայնիվ, դուրսբերման գործընթացը շատ բուռն, արագ և անկազմակերպ իրականացվեց, որի համար Բայդենը և իր վարչակազմը մեծ քննադատության արժանացան։ Սույն աշխատության մեջ քննարկվում են Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերման գործընթացը, դրա ներքաղաքական հետևանքները Բայդենի վարչակազմի համար, ինչպես նաև Ռուսաստանի արձագանքը և հնարավոր հետագա քայլերը ստեղծված իրավիճակում։

  


Ձեզ կարող է հետաքրքրել

ԱՄՆ միջանկյալ ընտրությունների արդյունքները

ԱՄՆ միջանկյալ ընտրությունների արդյունքները

Ի՞նչ է թաքնված Ստոկհոլմի ինստիտուտի (SIPRI) տվյալների բազայի Հայաստանին վերաբերող ցուցանիշներում

Ի՞նչ է թաքնված Ստոկհոլմի ինստիտուտի (SIPRI) տվյալների բազայի Հայաստանին վերաբերող ցուցանիշներում

ԱՄՆ դերը ներկայիս աշխարհակարգում. ի՞նչն է սպառնում ԱՄՆ գերակայությանը, և ի՞նչ է հայտարարում ամերիկյան հետախուզությունը

ԱՄՆ դերը ներկայիս աշխարհակարգում. ի՞նչն է սպառնում ԱՄՆ գերակայությանը, և ի՞նչ է հայտարարում ամերիկյան հետախուզությունը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նորընտիր խոսնակի ընտրությունը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նորընտիր խոսնակի ընտրությունը


Back to top
Close