Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Տնտեսական կոլապսի հավանականությունը ՀՀ-ում. մի՞ֆ, թե՞ իրական սպառնալիք

Չափազանցվա՞ծ են արդյոք ՀՀ-ում ներկայումս տնտեսական կոլապսի առաջացման վերաբերյալ մտահոգությունները, թե՞ այն իրապես պետության համար լրջագույն սպառնալիք է և երկրում նոր աղետների պատճառ կարող է դառնալ: Որո՞նք են կոլապսի առաջացման հավանական նախադրյալներն ու պատճառները: Արդյո՞ք կառավարման խնդիրն է սպառնալիքի գլխավոր աղբյուրը: Այս հետազոտությունը նպատակ ունի տալ հիշյալ հարցերի պատասխաններն ու  գնահատել ՀՀ-ում տնտեսական կոլապսի առաջացման հավանականությունը: Վերլուծվել են ՀՀ տնտեսական համակարգում վերջին երեք տարիներին կուտակված ռիսկերն ու խոցելիությունները, ինչպես նաև քննարկվել է 2020-ին երկրին վրա հասած աղետին դիմակայելու` ՀՀ կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունը: Ներկայացվել է նաև կառավարության` 2009-ի ճգնաժամին հաջողությամբ դիմակայելու նախկին փորձը և տնտեսական կոլապսի միջով անցած որոշ երկրների օրինակներ: Անդրադարձ է կատարվել հնարավոր հետևություններին, որոնք կարող է անել ՀՀ ներկայիս կառավարությունը` դասեր քաղելով արդյունավետ կառավարման ՀՀ նախկին փորձից, ինչպես նաև կոլապսի ենթարկված երկրների կործանիչ սխալներից: Հետազոտության վերջում տնտեսաչափական ժամանակակից մեթոդների կիրառման միջոցով մոդելավորվել են տնտեսական կոլապսի առաջացման հավանական սցենարն ու մեխանիզմները, ինչպես նաև գնահատվել են տնտեսության վրա դրանց հնարավոր հետևանքները:

  


Ձեզ կարող է հետաքրքրել

ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին

ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին

ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2020 թվականի հունվար-հունիս ամիսներին

ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2020 թվականի հունվար-հունիս ամիսներին

ՀՀ Էներգիայի վերափոխման ինդեքս (2025)

ՀՀ Էներգիայի վերափոխման ինդեքս (2025)

Ամփոփ վերլուծություն Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի վերաբերյալ

Ամփոփ վերլուծություն Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի վերաբերյալ


Back to top
Close