Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

ՀՀ պետական բյուջեի և հանրային ֆինանսների կառավարման ուղղությամբ ՀՀ կառավարության գործունեության ուսումնասիրություն (2018-2019թթ. ժամանակահատված)

2018 թվականի գարնանը Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները իրենց ազդեցությունը պետք է ունենային երկրի հիմնական ֆինանսական փաստաթղթի՝ ՀՀ պետական բյուջեի մշակման և իրագործման վրա։ Ազգային ժողովում ունենալով կայուն մեծամասնություն՝ «Իմ քայլը» դաշինքը 2019 թվականից կարող էր մշակել ՀՀ պետական բյուջեն իր մոտեցումներին և հայտարարություններին համապատասխան և ապահովել դրա իրագործումը՝ իր կողմից հնչեցված «տնտեսական հեղափոխության» իրականացման կամ առնվազն դրա հիմքերի ստեղծման համար։ ՀՀ պետական բյուջեին և հանրային ֆինանսների կառավարմանն առնչվող դրույթները և նոր իշխանության գաղափարական մոտեցումներն իրենց արտահայտությունն են ստացել ինչպես 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀ քաղաքացիների մեծամասնության աջակցությունը ստացած «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում, այնպես էլ ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի թիվ 65-Ա որոշմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» փաստաթղթում։ Սույն ուսումնասիրությունը ներկայացնում է հանրային ֆինանսների կառավարման բնագավառում ՀՀ կառավարության և քաղաքական մեծամասնության կողմից տրված խոստումները և դրանց իրականացման համար ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերը 2018-2019 թվականների ընթացքում:

  


Ձեզ կարող է հետաքրքրել

ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին

ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին

2018թ. իշխանափոխության արդյունքում ՀՀ վարկավորման ոլորտում ձևավորված հիմնախնդիրները և դրանց մակրոտնտեսական հետևանքները 2020թ. շոկերի համատեքստում

2018թ. իշխանափոխության արդյունքում ՀՀ վարկավորման ոլորտում ձևավորված հիմնախնդիրները և դրանց մակրոտնտեսական հետևանքները 2020թ. շոկերի համատեքստում

ՀՀ հաշվեքննիչ պալատի 2020թ. տարեկան հաղորդման վերաբերյալ

ՀՀ հաշվեքննիչ պալատի 2020թ. տարեկան հաղորդման վերաբերյալ

ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024 թվականի հունվարին

ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024 թվականի հունվարին


Back to top
Close