Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Նոր սկսնակ ընկերություն Հայաստանում` «ԼեգալԼաբ»


12-03-2013

«ԼեգալԼաբ»-ն ստեղծվել է 2012 թվականի օգոստոսի 8-ին: Համահիմնադիրներն են «Լույսի» ուսանող Ստեփան Խզրթյանը և նրա գործընկեր Նարեկ Աշուղաթոյանը:

Ստեփան Խզրթյանի անունը ծանոթ է «Լույսի» համայնքի բոլոր անդամներին: 2010 թվականի ամռանը Ստեփանը դարձավ «Լույսի» ուսանող` մեկամյա ուսումնական ծրագրով հաստատվելով Քեմբրիջի համալսարանում: Ստանալով Առևտրի իրավունքի մագիստրոսի աստիճան` նա վերադարձավ Հայաստան և սկսեց աշխատել «Լույսում»` որպես Զարգացման և գիտելիքի ցանցերի ճարտարապետ:

Ստեփանի աշխատանքի շնորհիվ «Լույսի» նորավարտ ուսանողների փորձը համադրվում է Հայաստանի աշխատաշուկայի պահանջներին:

Իսկ վերջերս Ստեփան Խզրթյանը որոշեց առանձնանալ և մեկնարկ տալ իր մասնագիտական անհատական գործունեությունը: Ինչևէ, այս տեղափոխությունը չի նշանակում, թե նրա ներդրումը «Լույսին» ավարտվում է. «ԼեգալԼաբ»-ը կդառնա «Լույսի» ևս մեկ աջակից, քանի որ իր աշխատանքն ուղղված է կառուցելու և կապելու Հայկական աշխարհը:

«ԼեգալԼաբ»-ը հավատարիմ կմնա «Լույսի» փիլիսոփայությանը և անխոնջ կաշխատի Հայկական աշխարհի համախմբման ուղղությամբ: Վերջինիս նպատակն է դյուրինացնել հայրենադարձության գործընթացը, երբ խոսքը հատկապես վերաբերում է անհրաժեշտ իրավական կարգավորումներին և պահանջներին: «ԼեգալԼաբ»-ն աշխատում է` համագործակցելով ոչ միայն «Լույսի», այլև «Դեպի Հայք» և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամների հետ:

«Լույսը» կապում է տարբեր հիմնադրամներ, որոնք աջակցում են մեկը մյուսին և ներգրավում նոր տաղանդներ: Միասին նրանք բրենդավորում են Հայաստանը` որպես նոր հնարավորությունների երկիր:

Օգտակար հղումներ`

«ԼեգալԼաբ» ընկերություն` www.legallab.am

«Դեպի Հայք» հիմնադրամ` www.birthrightarmenia.org

«Վերադարձ Հայաստան» հիմնադրամ` www.repatarmenia.org


Back to top