Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայաստանը` գիտելիքի մայրաքաղաք


08-08-2012
  • «Լույսի» կրթաթոշակառուները աշխարհի գիտական կենտրոններից շտապում են Հայաստան։
  • ՅՈԻՆԵՍԿՈ–ի որոշմամբ` Երևանը հռչակվել է 2012թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք։
  • Եվրոպայի ընտրությամբ` 2012–2015 թթ. Հայաստանը հյուրընկալում է Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը։ Երեք տարով Երևանը դառնում է եվրոպական բարձրագույն կրթական տարածքի մայրաքաղաք։

Կոլումբիայի համալսարանի «Լույսի» շրջանավարտ Սահականույշ Սարգսյանը աշխատանքի է անցել ՀՀ կրթության և գիտության նախարարությունում` համակարգելու եվրոպական բարձրագույն կրթության օրակարգը և մասնակցելու է 2015 թ. Երևանում կայանալիք Բոլոնիայի գագաթնաժողովի կազմակերպչական գործին:

Հայաստան վերադարձող «Լույսի» ուսանողները շատ են։ Այստեղ նրանց առաջատար մտածողությունը ներդրվում է գործում, ապահովելով փորձառություն և ցույց տալով, որ «Լույսը» գիտելիքահեն տնտեսության շարժիչ ուժն է։ «Լույսի» բոլոր տարիների ուսանողական համայնքի անդամները 170-ն են, ովքեր սովորել կամ սովորում են աշխարհի 10 երկրների 25 բարձրագույն ուսումնական կենտրոններում։

Նրանց միավորում է սեփական գիտելիքը Հայաստանին ծառայեցնելու, Հայկական աշխարհը միավորելու և մարդկության համար հանրօգուտ գործ կատարելու մղումը։ Սրանք պարզապես խոսքեր չեն: "Զարգացնենք Հայաստանը" ծրագրի չորս շաբաթից զատ, որին պարտավոր են մասնակցել բոլոր ուսանողները, Հայաստան վերադարձող և այստեղ հաստատվող երիտասարդների թիվը օրեցօր մեծանում է:



Ներկայումս 37 շրջանավարտների կեսից ավելին ապրում և աշխատում է Հայաստանում ու Արցախում, նրանց թվում` Հայաստանի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ–ի և Շվեդիայի քաղաքացիներ։ Հաստատությունները, որտեղ վերջիններս աշխատում են, մասնավոր կազմակերպություններ են, միջազգային կազմակերպությունների հայաստանյան մասնաճյուղեր, կառավարական կառույցեր, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ։ «Լույսի» շրջանավարտները նաև աշխատատեղեր են ստեղծում. շատերը երիտասարդ գործարարներ են և ղեկավարում են իրենց սկսակ ձեռնարկությունները Հայաստանում։

«Լույսի» շրջանավարտներին առաջարկում են ղեկավար պաշտոններ։ Օրինակները ոգևորիչ են։ Վիգեն Շիրվանյանը (Լոնդոնի համալսարանական քոլեջ) և Արթուր Խալաթյանը (Լոնդոնի տնտեսագիտության ու քաղաքագիտության դպրոց) նոր հիմնադրված «Այբ» ավագ դպրոցի փոխտնօրեններն են, ովքեր նոր շունչ են հաղորդում հայկական դպրոցի ժառանգությանը։ Հարվարդի բիզնես դպրոցի շրջանավարտ Սամսոն Ավետյանը ակտիվների կառավարման ոլորտի առաջատար է. նա ղեկավարում է իր սկսնակ ձեռնարկությունը` «Էրոու գլոբալ» ՓԲԸ–ն։ Լոնոդոնի համալսարական քոլեջի ճարտարապետության տեսաբան Եվա Սարգսյանը փորձում է ճարտարապետական խնդիրների քննարկման հարթակ ստեղծել իր ղեկավարած ՀԿ–ի` «ՐիԱրք» ճարտարապետական միջավայրի ուսումնասիրության կենտրոնի միջոցով։



Իրավագիտության մագիստրոսներ Գայանե Մելքոմ Մելքոնյանը (ՄաքԳիլլի համալսարան) և Վարդան Բեժանյանը (Փենսիլվանիայի համալսարան) համապատասխանաբար նշաձող են սահմանում «Օրանժ Արմենիայի» և «Արդշինինվեստբանկի» իրավական բաժիններում։ ՄաքԳիլլի համալսարանի մագիստրոս Գայանե Մելքոնյանը և Փենսիլվանիայի համալսարանի մագիստրոս Վարդան Բեժանյանը համապատասխանաբար նշաձող են դնում «Օրանժ Արմենիա»–ի և «Արդշինինվեստբանկ»–ի իրավաբանական բաժիններում։

Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցի մագիստրոս Էլինա Մարկարյանը վերջերս միացել է Համաշխարհային էքսպոների հայաստանյան կազմկոմիտեին` իր առաջադեմ մոտեցումները ներդնելով«էքսպո-2012 ՅՈՍՈՒ Կորեա» համաշխարհային ցուցահանդեսի հայկական տաղավարում: Ի դեպ, հայկական տաղավարը էքսպոյի մարգարիտն է ճանաչվել։

Լոնդոնի համալսարանական քոլեջի մարդու իրավունքների մագիստրոս Մարթա Սանդոյանը ակտիվորեն ներգրավված է ազգային օրենքները մարդու իրավունքների տեսանկյունից զննման ենթարկելու գործում` «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրի շրջանակներում։ Լոնդոնի տնտեսագիտության ու քաղաքագիտության դպրոցի շրջանավարտ Աննա Քալաշյանը համակարգում է «Բաց հասարակություն հիմնադրամների» հայաստանյան գրասենյակի Կանանց ծրագիրը , որի ռազմավարությունը մշակելու համար գործի է դնում իր մասնագիտական հմտությունները։



Ոգևորված հաջողված պատմություններից և Հայաստանի առաջարկած հնարավորություններից` գրեթե ամեն շաբաթ «Լույսի» շրջանավարտները կապվում են մեր գրասենյակի հետ` տեղեկացնելով բացվող աշխատանքային հեռանկարների վերաբերյալ կամ տեղեկություն փնտրելով իրենց մասնագիտական որակներին համապատասխան հնարավորությունների մասին:

Երբ սովորում ես, տեսնում և գործում, Հայաստանը դառնում է հնարավորությունների երկիր:
Back to top