Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

«ԼՈՒՅՍ»-ի փեթակում գործը եռում է


19-06-2012

Նախապատրաստվում ենք 2012 թ. «Զարգացնենք Հայաստանը» ծրագրի (ԶՀԾ) մեկնարկին

Ամեն ամառ «Լույսի» ուսանողների` աշխարհով մեկ սփռված համայնքը հավաքվում է Երևանում ու այնուհետև ցրվում Հայաստանի և Արցախի համայնքներով` իր գիտելիքը ծրագրերի վերածելու և իրագործելու համար։

Հայաստանում նրանց դիմավորում են իրենց գործընկերները, ովքեր վերջին մի քանի շաբաթվա ընթացքում զբաղված էին` հող նախապատրաստելով հետազոտության և աշխատանքի հաջող համակցման համար։ «Լույսի» ուսանողները` որպես մենթորներ, Հայաստանի ավագ դպրոցների սաները` որպես մենթիներ, և Հայաստանի համայնքների ներկայացուցիչները հետամուտ են լինում իրական մարտահրավերների հաղթահարմանը։

«Լույսի» 100 ուսանող, 100 մենթի, 10 համայնք… և հարյուրավոր մոտիվացված և համախմբված մարդիկ։

Ինչպե՞ս ենք կազմակերպում այս ամենը։
«Լույսի» գրասենյակը նման է փեթակի։ Նախագծերում կիրառվող գիտելիքը մեր մեղրն է։ Ամեն տարի` գարնանը, երբ տասնյակ մենթիներ ելումուտ են անում «Լույսի» գրասենյակ, այս փոխաբերությունը ձեռք է բերում իրական իմաստ։



Այս տարի մեղրի պատրաստությունն սկսվում է 2012 թ. հուլիսի 9–ին։

Գործընթացը, իհարկե, ավելի վաղ է սկսվում` «Լույսի» նոր ուսանողների հոսքով։ Նրանք հայտնվում են այսպես կոչված «Լույսի շրջափուլում»։

1–ին փուլ. «Լույսի» կրթաթոշակի ծրագիր։
Սակայն բնավ այսքանով չի ավարտվում։ Իրենց ուսումնառության ընթացքում «Լույսի» ուսանողներն աշխատում են ավագ դպրոցի սաների և բակալավրիատի ուսանողների հետ` մենթորություն դրսևորելով վերջիններիս մասնագիտական կողմնորոշման հարցում։
Թևակոխում ենք 2–րդ փուլ` «Լույսի» մենթորություն։
1–ին ու 2–րդ փուլերը տանում են դեպի գիտելիքի գործնական կիրառում.
3–րդ փուլ` «Լույսի» «Զարգացնենք Հայաստանը» ծրագիր։



«Լույսի» մենթորությունը կապում է «Լույսի» ուսանողին ավագ դպրոցի աշակերտի կամ բակալավրիատի ուսանողի հետ։ Մենթորն ուղղորդում է ակադեմիական և մասնագիտական հարցերում։ Այս համագործակցությունը հատում է անհատական աճի սահմանները և «Լույսի» ԶՀԾ–ի միջոցով վերաճում համայնքի զարգացման։

20–ից ավելի ակտիվ մենթիներ են ընտրվում` համակարգելու մենթիների համայնքի 10 խմբերը ( ԶՀԾ–ի յուրաքանչյուր համայնքին` մեկ խումբ)։



Մենթորություն և ունակությունների զարգացում. ահա թե ինչով են «Լույսի» մենթորներն ու մենթիները զբաղվել մայիսի 1–ից։ Խմբերի բաժանվելով` նրանք ուսումնասիրել են համայնքները, դրանց ռեսուրսները, կապ են հաստատել տեղացիների հետ` պատրաստվելով ԶՀԾ–ի մեկնարկին։ Թիմային աշխատանքը, հաղորդակցվելու հմտությունների զարգացումը, ռեսուրսների և մարդկանց կառավարումը, ԶՀԾ–ի նախկին նախագծերի և փորձի ուսումնասիրությունը, նոր նախագծերի վրա աշխատելը մենթիների թիմային հանդիպումների օրակարգային հարցեր են։ Նրանք պատրաստվում են դիմավորել «Լույսի» ուսանողներին ամբողջ աշխարհից։

Մեղրամոմ են պատրաստում ։



Խաչաձև փոշոտում. մենթիները և մենթորները միասին ծրագրեր են նախագծում` ամռանը համայնքներում իրականացնելու համար։ Մենթիները տվյալ տեղանքի մասին տեղեկություն են տրամադրում, հետադարձ կապ ապահովում, հավաքագրում են անհրաժեշտ գործիքներն ու տվյալները` համոզվելու, որ իրագործվող նախագծերը համապատասխանում են համայքի կարիքներին։

Համագործակցությունն այժմ իր գագաթնակետին է հասել։ Մենթիներն աշխատում են «Լույսի» ուանողների հետ, ովքեր, իրենց հերթին, համագործակցում են «Լույսի» գրասենյակի հետ, և այս ամենը` համայնքների հետ սերտ կապի պայմաններում` հավաստիանալու համար, որ ծրագիրը կմեկնարկի ժամանակին։ Հետհաշվարկն սկսված է։

Լիլիթ Պետրոսյան
Back to top