Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

«Լույս»-ի ուսանողները կիսում են իրենց գիտելիքները


12-12-2012

ԱՄՆ համալսարանների ընդունելության գործընթաց
LSLS#003


     Ելույթն անգլերեն էր, թեև ներկաները կարող էին նաև հայերեն կամ ռուսերեն հարցեր ուղղել բանախոսին: Հայկը լրջորեն խրախուսեց ապագա դիմորդներին անգլերեն մտածել ու խոսել` համապատասխան բառապաշար ձեռք բերելու եւ վարժվելու համար: Սա շատ կարևոր է ընդունելության գործընթացում և փաստաթղթերի հարցում հաջողելու համար:

      Մասնակիցներից մեկը` Հայկ Հովհաննիսյանը, ասաց. "Անգլերենը տեղացու մակարդակով սովորելու համար որոշել եմ ուղևորվել ԱՄՆ: Դա կօգնի ինձ ինչպես ընդունելության եւ փաստաթղթերի լրացման հարցում, այնպես էլ հետագայում դասերի մասնակցելիս:

      Հայկ Փիլոյանն ընդունելության գործընթացին վերաբերող ամբողջական եւ սպառիչ ելույթ էր պատրաստել: Նա անդրադարձավ դիմումներին առնչվող բոլոր կողմերին, թե ինչպես պետք է սկսել, ինչ փուլերով անցնել, ինչպես դիմել կրթաթոշակի եւ այլն: Մասնակից Հայկ Հովհաննիսյանը նկատեց, որ ելույթն իսկապես օգտակար էր, հատկապես սկսնակ դիմորդների համար:

      Նախքան սեմինարը Հայկ Փիլոյանը բոլոր մասնակիցներին խորհուրդ էր տվել մտածել իրենց ծրագրերի և հետաքրքրությունների մասին` ինչ ձեռքբերումներ են ակնկալում կարճ կամ համեմատաբար երկար ժամանակահատվածում, գիտական ինչ ոլորտով են հետաքրքրված, նաև` թե որ ծրագրերն ու համալսարաններն են ամենից շատ համապատասխանում իրենց գիտական և մասնագիտական հետաքրքրություններին: Խորհուրդ էր տվել այցելել իրենց հետաքրքրող համալսարանի կայք և հնարավորինս շատ տեղեկատվություն հավաքել նրա մասին: Հայկը վստահեցրեց, որ կարիք չկա բոլոր հարցերի պատասխաններն ունենալ, պարզապես նախնական ինքնագնահատականը և նպատակների նախանշումը շատ օգտակար կլինի ընդունելության գործում:

      Սեմինարն ինտերակտիվ էր և ոչ պաշտոնական: Հայկը ներկաներին խնդրեց պատրաստել բոլոր այն հարցերը, որոնք առաջացել են արտասահմանյան համալսարաններ դիմելու համար կատարած նախնական կամ հետագա ուսումնասիրության ընթացքում: Նա հավաստիացրեց, որ տվյալ դեպքում "հիմար հարցեր" չեն լինում:

      Մասնակիցները տպավորված էին ոչ միայն Հայկ Փիլոյանի բանախոսական հմտություններով, այլև գիտելիքն ու փորձը կիսելու նրա անվերապահ պատրաստակամությամբ: "Հայկը շատ բանիմաց է ու փորձառու, պատրաստ է լսարանին փոխանցելու իր ունեցած ամբողջ տեղեկատվությունը",- ասաց Հայկ Հովհաննիսյանը: Մեկ այլ մասնակից` Վլադիմիր Խաչատրյանը, հավելեց. "Կարելի է վստահաբար ասել, որ Հայկը մեծ պատասխանատվություն է զգում իր կրտսեր սերնդակիցների հանդեպ: Վլադիմիրի համար բոլորովին նոր էր այն մոտեցումը, որ մարդը կիսում է իր փորձն ու գիտելիքները. "Ես հիմա ավելի համակարգված կնախապատրաստվեմ ընդունելությանը, եղած ռեսուրսներն ավելի օպտիմալ կօգտագործեմ":

      "Լույս"-ի կազմակերպած սեմինարը, որ առաջարկել էր Հայկ Փիլոյանը, գրեթե երեք ժամ տևեց: Մասնակիցները փորձում էին հնարավորինս շատ տեղեկատվություն ստանալ: Վլադիմիր Խաչատրյանը նկատեց. "Հայկը ավելին էր, քան միայն Հարվարդի մագիստրատուրայի ուսանող. նա ներկաներից յուրաքանչյուրի ընկերը դարձավ: Մեկ այլ մասնակից` Հայկ Հովհաննիսյանը, հավելեց. "Զգում եմ, որ Բոստոնում նոր ընկեր ունեմ, ով միշտ պատրաստ է աջակցելու ինձ և իր փորձը կիսելու ինձ հետ: Հուսամ` նա կօգնի ինձ մյուս ամիս Բոստոնում բնակարան վարձելու հարցում":


Հայկ Փիլոյան - բիզնես դպրոցի MBA ուսանող (կարդալ կենսագրությունն այստեղ)

Back to top