Ամարասի վանական համալիրում 1-ին և 2-րդ փուլերի շինարարական աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են: Ընթանում են 3-րդ փուլի վերականգնման աշխատանքները:
3-րդ փուլում նախատեսվում են իրականացնել 4 և 6 ծավալների վերականգնման աշխատանքները, դռների և պատուհանների տեղադրումը և տարածքի քարե սալարկը:
Այժմ իրականացված է 3-րդ փուլով նախատեսված աշխատանքների հիմնական մասը: Ավարտված է ամբողջությամբ կանաչ տանիքների փռումը: Վերականգնվել է 6-րդ ծավալի զուգարանը, իրականացվել են նախատեսված 4 և 6 ծավալների հիմնական վերականգնման աշխատանքները: Անավարտ են 5 պատուհան և մասնակի քարե ներքին սալահատակներ:
Հարկ է նշել, որ աշխատանքների որոշակիորեն դանդաղել են 44-օրյա պատերազմի հետևանքով վերականգնման համար անհրաժեշտ համապատասխան քարի ձեռքբերման դժվարությունների պատճառով:
Կաղնու փայտից իրականացվող դռների և պատուհանների հիմնական ծավալները արդեն արտադրված են և ընթանում են տեղադրման աշխատանքները:
Արտաքին սալարկի փռման աշխատանքները կիրականացվեն արտաքին ջրագծերի և կոյուղագծերի մոնտաժումից հետո, քանի որ վերջիններս անցնում են նախատեսվող սալարկի տակով: Այդ իսկ պատճառով չեն կարող տեղադրվել մինչև ինժեներական ենթակառուցվածքների իրականացումը:
Աշխատանքները շարունակվում են իրենց սովորական ընթացքով, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ վանքը գտնվում է թշնամու ուղիղ նշանառության տակ:
Ամարասի վանական համալիրը անսասան կանգնած է Արցախի քրիստոնեական արժեքների պահպանման առաջնագծում:
Կատարված աշխատանքի ամբողջական ֆոտո հաշվետվությունը հասանելի է այստեղ՝ https://luys.am/index.php?m=galleryOne&gid=80