
2022թ. ապրիլի 15-ից մինչև 2022թ. սեպտեմբերի 1-ը Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքներն իրականացնող շինարարական կազմակերպության կողմից կատարվել է 23 266 900 (քսաներեք միլիոն երկու հարյուր վաթսունվեց հազար ինը հարյուր) ՀՀ դրամի շիանարարական աշխատանքներ, մասնավորապես`
- Ծավալ 4՝ տանիքի բուսահողի քանդում և հեռացում`68 մ3, բնահողի մաղում` 68 մ3, կոպտատաշ պատերի քանդում և վերաշարում` 106 մ2, ներքին և արտաքին պատերի և շեպերի կարանախցում` 3000 գծմ, ինվենտարային փայտամածերի տեղադրում և քանդում` 220 գծմ:
- Ծավալ 6` տանիքի բուսահողի քանդում և հեռացում` 106 մ3, բնահողի մաղում` 106 մ3, կոպտատաշ պատերի քանդում և վերաշարում` 152 մ2, ներքին և արտաքին պատերի և շեպերի կարանախցում` 7200 գծմ, ինվենտարային փայտամածերի տեղադրում և քանդում` 730 գծմ, ջրհորդանների նոր տաշ ու շար կրաքարից` 2.42 մ2, քարե աստիճանների նոր տաշ ու շար` 17.6 մ2 ։
Կատարված աշխատանքի ամբողջական ֆոտո հաշվետվությունը հասանելի է այստեղ՝ https://bit.ly/3RzSYA4 :