Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամի և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի համատեղ ջանքերով անցկացվեց «Հիմնական իրավունքների ընդհանուր ուսմունք» թեմայով աշնանային դպրոց


30-11-2021

«ԼՈՒՅՍ» հիմնադրամի և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի համատեղ ջանքերով սահմանադրական իրավունքով հետաքրքրված ուսանողների համար անցկացվեց «Հիմնական իրավունքների ընդհանուր ուսմունք» թեմայով աշնանային դպրոց:

Աշնանային դպրոցի առաջին օրը զեկույցով հանդես եկավ գերմանացի հեղինակավոր պրոֆեսոր Օտտո Լուխթերհանդտը:

Դպրոցի բանախոսներն էին սահմանադրագետ Վարդան Պողոսյանը, ի.գ.թ., դոցենտ Նորա Սարգսյանը, «ԼՈՒՅՍ» հիմնադրամի փորձագետ, փաստաբան Հովհաննես Օդաբաշյանը և Բոննի համալսարանի (Գերմանիա) դոկտորանտ Աշոտ Պողոսյանը:

Back to top