Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ցավակցական ուղերձ


04-05-2019

Այսօր խորը ցավով տեղեկացանք «ԼՈՒՅՍ» հիմնադրամի կրթաթոշակառու, Յելի Համալսարանի էթիկայի, քաղաքականության ու տնտեսագիտության դպրոցի շրջանավարտ Ջոն Արությունյանի անժամանակ մահվան մասին։

Ջոնը հանդիսացել է ԱՄՆ-ում հայկական համայնքի ակտիվ ներկայացուցիչներից մեկը, քարոզել է ի նպաստ Հայաստանի՝ Կենտուկի նահանգում Հայոց Ցեղասպանության ճանաչման համար։ Աշխատել է Ամերիկայի Հայաստանի Ազգային կոմիտեում և մասնակցել մի շարք հայրենանվեր նախաձեռնությունների։

Նա հանդիսանում էր Յելի հայկական ցանցի հիմնադիրը։ Ընկերների ու մտերիմների բնութագրմամբ Ջոնը կյանքով լեցուն, պայծառ ու դրական կերպար էր։ Ջոննը նդամենը 26 տարեկան էր։

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Ջոնի հարազատներին ու մերձավոր մարդկանց։

Back to top