Այս օրերին ավարտվեց "The Blockchain Challenger vol.3" բլոկչեյն դասընթացների չորրորդ շաբաթը: Ծրագրի ավարտին մնաց ընդամենը մեկ շաբաթ:
Հիշեցնենք որ ծրագիրը իրականացվում էր «ԼՈՒՅՍ» հիմնադրամի և Հայաստանի Nooor բլոկչեյն ասոցացիայի համատեղ ջանքերով:
Ավելի վաղ կազմակերպությունների միջև ստորագրվել էր հուշագիր Հայաստանում բլոկչեյն ոլորտի զարգացման, այդ ոլորտում կրթական և հետազոտական աշխատանքներ իրականացնելու գործում համագործակցելու նպատակով:
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը շնորհակալություն է հայտնում իր գործընկերներին դասընթացների մասնակիցներին այս կարևոր և անհրաժեշտ գիտելիքները և հմտությունները փոխանցելու համար: