Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների հիշատակումները ԵԱՀԿ ՄԽ համանախագահների պաշտոնական հայտարարություններում 2016-2018 և 2018-2020 թվականներին․ համեմատական վերլուծություն

2016թ․ Ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի նախահարձակ գործողությունների ընթացքում ռազմաճակատում ունեցած հաղթանակը արդյունավետ ձևով կապիտալիզացվեց հայկական դիվանագիտության կողմից։ Արդյունքում բանակցային գործընթացի առաջնահերթություն դարձան վստահության ամրապնդման և սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման, ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության ընդլայնման վերաբերյալ Վիեննայի և Ս․ Պետերբուրգի պայմանավորվածությունները։ 2018թ․ գարնանը Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո այս պայմանավորվածությունները դուրս մղվեցին բանակցային գործընթացի օրակարգից՝ ստեղծելով նպաստավոր պայմաններ Ադրբեջանի նոր սադրանքների համար։ Ի պատասխան ռազմաճակատում հուլիսյան զարգացումներից հետո այս հարցով քննադատությունների՝ Հայաստանի իշխանությունները սկսեցին արդարանալ, թե իրենք չեն բանակցային օրակարգից դուրս մղել Վիեննայի և Ս․ Պետերբուրգի պայմանավորվածությունները՝ միաժամանակ փորձելով կասկածի տակ դնել դրանց կարևորությունը։ Սույն համեմատական վերլուծության շրջանակներում փորձել ենք ուսումնասիրել 2016թ․ ապրիլից մինչև 2020թ․ հուլիս ԵԱՀԿ ՄԽ համանախագահների բոլոր պաշտոնական հայտարարություններն ու մամուլի հաղորդագրությունները, համեմատել իշխանափոխությունից առաջ և հետո դրանց բովանդակության մեջ տեղի ունեցած փոփոխությունները։ Փորձել ենք  հասկանալ, թե երբ են բանակցային օրակարգից դուրս մղվել Վիեննայի և Ս․ Պետերբուրգի պայմանավորվածությունները, և որոնք են այսօրվա բանակցային գործընթացի առաջնահերթությունները։

  


Ձեզ կարող է հետաքրքրել

Ռուսաստանի էներգետիկ քաղաքականության վեկտորի փոփոխությունը և մրցակցությունը Թեհրանի ու Անկարայի միջև՝ ռուսական էներգակիրների տարանցման հանգույց դառնալու հարցում

Ռուսաստանի էներգետիկ քաղաքականության վեկտորի փոփոխությունը և մրցակցությունը Թեհրանի ու Անկարայի միջև՝ ռուսական էներգակիրների տարանցման հանգույց դառնալու հարցում

Էրդողանյան վարչակարգի՝ որպես միջնորդ դիրքավորումը միջազգային հարաբերություններում

Էրդողանյան վարչակարգի՝ որպես միջնորդ դիրքավորումը միջազգային հարաբերություններում

Եմենի ճգնաժամը. ԱՄՆ ներգրավվածության հիմքերն ու ներկայիս զարգացումները

Եմենի ճգնաժամը. ԱՄՆ ներգրավվածության հիմքերն ու ներկայիս զարգացումները

Ի՞նչ անվտանգային օգնություն է ԱՄՆ-ը տրամադրում Ադրբեջանին, և ու՞մ դեմ է այն ուղղված

Ի՞նչ անվտանգային օգնություն է ԱՄՆ-ը տրամադրում Ադրբեջանին, և ու՞մ դեմ է այն ուղղված


Back to top
Close