Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Միջազգային հանրային քաղաքականություն

Մագիստրատուրա

Դիանա Հովակիմյան

Ծնվել եմ 1990 թ. Երևանում, Հայաստան: Սովորել եմ Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում: 2006 թ. ընդունվել եմ Երևանի Պետական Համալսարանի Ռոմանագերմանական Բանասիրության ֆակուլտետը: Համալսարանական չորս տարիների ընթացքում հնարավորություն ստացա ոչ միայն սովորել իտալերեն, զարգացնել անգլերեն լեզվի և գրականության գիտելիքներս, այլև մասնակցել տարբեր կոնֆերանսների: Մասնակցությունը տարբեր միջոցառումնրին ինձ օգնեց հասկանալ, որ իմ իսկական կոչումը քաղաքագիտություն է և Երևանի Պետական Համալսարանն ավարտելուց հետո ընդունվեցի Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Քաղաքագիտության և Միջազգային Հարաբերությունների ֆակուլտետը: Իմ առաջին ուսումնական տարվա ընթացքում Ամերիկըան համալսարանի կողմից արժանացա Կրթության և գիտության նախարարություն/ՀԱՀ ակադեմիական կրթաթոշակի:

ՀԱՀ-ում ուսանելուս հետ համատեղ սովորել եմ Լիդերների դպրոցում և «Փոքրիկ Լիդերներ» նախագծի շրջանակներում աշխատել եմ թիվ 12 հատուկ դպրոցի աշակերտների հետ՝ փորձելով նրանց փոխանցել իմ գիտելիքներն ու փորձառությունը:

Ուսումնասիրելով միջազգային հանրային քաղաքականություն Լոնդոնի համալսարանական քոլեջում հնարավորություն կստանամ ավելի շատ հմտություններ և մասնագիտական փորձ ձեռք բերել, որը հետագայում կօգտագործեմ որպես ներդրում հայրենիքիս զարգացման գործում:


Այստեղ սովորում են
Հայկ Մանուչարյան

Տնտեսագիտություն

Ռոկսանա Զինչենկո

Քաղաքագիտություն և արևելաեվրոպագիտություն

Արմինե Ղազարյան

Համեմատական գրականություն

Back to top
Close