Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Բիզնեսի կառավարում

Մագիստրատուրա

Պերճ Կարապետյան

Ես 2 տարի հաճախել եմ Վիրջինիայի համալսարան` որպես ավարտական կուրսի ուսանող: Վիրջինիայի համալսարանում սովորելու ընթացքում աշխատել եմ որպես գանձապետ հայկական մշակութային կազմակերպությունում: Հետո տեղափոխվել եմ Փենսիլվանիայի համալսարան և գերազանցությամբ ավարտել Ուորթոնի դպրոցը 2005 թ.` ստանալով տնտեսագիտության բակալավրի աստիճան: Ավարտելուց հետո 3 տարի աշխատել եմ որպես Սան Ֆրանցիսկոյի RBC կապիտալի շուկաների ներդրումային բանկային ծառայության վերլուծաբան: 2008 թ. տեղափոխվել եմ Բոսթոնի միջին շուկայական մասնավոր բաժնետիրական «Քասթանի փարթնըրս» ընկերություն, որը մասնագիտացած է բիզնես ներդրումների ոլորտում: Մոտ 3 տարի մասնավոր բաժնետիրական ընկերությունում աշխատելուց հետո իրավունք եմ ստացել գործունեություն ծավալելու հասարակական կրթության ոլորտում «Կրթության պիոներներ» հասարակական կազմակերպության միջոցով: Վերոնշյալ գործունեության շրջանակներում աշխատել եմ ոչ առևտրային դպրոցական հաստատություններում բարեփոխումներ իրականացնող ընկերությունում. խորհրդատվական ծառայություն էի մատուցում ցածր կատարողականություն ունեցող շրջաններին, որպեսզի վերջիններս փոխեն կրթական ցածր արդյունավետություն ցուցաբերող դպրոցների պահպանման ու ղեկավարման եղանակը:

2012 թ. օգոստոսից սովորում եմ Փենսիլվանիայի համալսարանի Ուորթոնի դպրոցի մագիստրատուրայում` բիզնեսի կառավարման բաժնում:


Այստեղ սովորում են
Էդուարդ Բադալյան

Հանրային կառավարում

Պերճ Կարապետյան

Բիզնեսի կառավարում

Նուբար Դայլերյան

Գործադիր բիզնեսի կառավարում

Back to top
Close