Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ֆինանսների մաթեմատիկա

Մագիստրատուրա

Ավետիս Ղազարյան

Ծնվել եմ 1992 թվականին Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Հաճախել եմ Ա. Պ. Չեխովի անվան թիվ 55 դպրոցում։ 2008 թվականին` դպրոցն ավարտելուց հետո, ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի կառավարման բաժին։ Համալսարանական կյանքին ակտիվ մասնակցություն ունենալու շնորհիվ եղել եմ ուսանողների լավագույն տասնյակի մեջ, մասնակցել եմ տարեր միջոցառումների, այդ թվում` բանավիճային մրցույթների:

Այդ տարիներին հայրենիքիս բարգավաճման գործին իմ ներդրումն ունենալու ցանկություն առաջացավ մեջս: Սակայն երազանքս իրականացնելու համար ներկա գիտելիքներս բավական չէին, եւ 2011 թվականին տեղափոխվեցի Նյու Յորք, որպեսզի ուսումս կատարելագործեմ։

Ներկայումս հանդիսանում եմ Կոլումբիայի համալսարանի ուսանող և ֆինանսական տնտեսության հիմունքներին եմ ծանոթանում: Համալսարանում ինձ բախտ վիճակվեց ոչ միայն ձեռք բերել բարձրակարգ գիտելիք, այլև ծանոթանալ մի շարք հայտնի դասախոսների հետ և մասնակցել նրանց դասընթացներին: Կոլումբիայի համալսարանում ես գիտակցեցի գրադարանների կարևորությունը. հարուստ գրադարանի առկայությունն ինձ տվեց քննություններին ավելի լավ պատրաստվելու և մեծ քանակությամբ գրքեր ուսումնասիրելու հնարավորություն: Այս հնարավորությունն ինձ երբեք չէր ընձեռվի, եթե չլիներ «Լույս» հիմնադրամի ուղղակի սատարումը: «Լույսը» ոչ միայն ֆինանսապես օժանդակեց ինձ իմ ուսման վարձի հարցում, այլև օգնեց վերադառնալ Հայաստան և ունենալ իմ ներդրումը հայրենիքիս զարգացման գործում:


Այստեղ սովորում են
Լիլի Քամալյան

Կրթություն

Համազասպ Շահումյան

Ֆինանսների մաթեմատիկա

Սամվել Գևորգյան

Ֆինանսական մաթեմատիկա

Back to top
Close