Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ֆինանսական մաթեմատիկա

Մագիստրատուրա

Սամվել Գևորգյան

Ես ծնվել եմ 1994 թ. դեկտեմբերի 4-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։ Ծնողներս մաթեմատիկոսներ են։ Հայրս ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր։ Նա եղել է Արցախի պետական համալսարանի ռեկտոր: Այժմ` Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորն է:

2000 թվականին ծնողներս տեղափոխվեցին Մոսկվա, որտեղ նրանք բնակվում են մինչ օրս։ Մոսկվայում ես գնացի դպրոց վեց տարեկան հասակում և 2012 թ. ավարտեցի այն ոսկե մեդալով։ Դպրոցն ավարտելուց անմիջապես հետոընդունվեցի Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի մաթեմատիկա/էկոնոմիկա բաժինը՝ ծրագրավորողի լրացուցիչ մասնագիտացմամբ բակալավրի կոչում ստանալու նպատակով։ Ուսանողական տարիներիս ընթացքում եղել եմ Միացյալ ազգերի կազմակերպության մոդելի կազմում, «Հայկական ուսանողական ասոցիացիա» և «Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի կամպուսի ներդրումային հասարակություն» կազմակերպությունների անդամ։

Այժմ մագիստրոսի կոչում ստանալու նպատակով ես տեղափոխվում եմ Նյու Յորք՝ շարունակելու ուսումս Կոլումբիայի համալսարանում «ֆինանսական մաթեմատիկա» ծրագրով, որպեսզի ավելի խորանամ ֆինանսների տեխնիկական ասպեկտների մեջ և հետագայում կիրառեմ բարձր հաշվողական գիտելիքներ՝ որպես գիտաշխատող:


Այստեղ սովորում են
Երվանդ Ներսիսյան

Ֆինանսների մաթեմատիկա

Էնթոնի Գերբիջյան

Միջազգային հարաբերություններ

Լիլի Քամալյան

Կրթություն

Back to top
Close