Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Իրավագիտություն

Մագիստրատուրա

Նորայր Մեջլումյան

Ծնվել եմ 1988 թ. դեկտեմբերին Երևանում: Մինչ 2002 թ. սովորել եմ Երևանի Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 դպրոցում: 2002 թ. եղբորս հետ տեղափոխվել ենք ԱՄՆ, որից հետո հաճախել և 2007 թ. ավարտել եմ Հերբերտ Հուվերի անվան ավագ դպրոցը:

Դպրոցն ավարտելուց հետո հաճախել և 2010 թ. ավարտել եմ Լոս Անջելեսի Վալի քոլեջը, որից հետո շարունակել եմ բարձրագույն կրթությունս Կալիֆոռնիայի նահանգային համալսարանի Նորթրիջի մասնաճյուղում: 2012 թ. ավարտել եմ համալասարանը՝ ստանալով բիզնես ադմինիստրացիայի բակալավրի կոչում՝ բիզնեսի իրավաբանություն կենտրոնացմամբ:

Իմ ուսանողական տարիների ընթացքում աշխատել եմ տարբեր ոլորտներում: 2008-2013 թթ. աշխատել եմ Bank of America-ում՝ հետազոտություն իրականացնելով բանկային եւ իրավական ոլորտներում: 2013-2015 թթ. աշխատել եմ համացանցային մարքեթինգի ոլորտում՝ հետազոտելով համացանցային վարկային համարկգը:

2016 թվականից սովորում եմ Կալիֆոռնիայի համալսարանի Բերկլի իրավագիտության դպրոցում, որը կավարտեմ 2018 թվականին՝ ստանալով իրավագիտության դոկտորի աստիճան։


Այստեղ սովորում են
Հարություն Նազարյան

Մոլեկուլյար և բջջային կենսաբանություն

Նատալի Սիմոնյան

Կենսաճարտարագիտություն

Արման Տիգրանյան

Համակարգչային գիտություն

Back to top
Close