Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Տնտեսագիտություն

Մագիստրատուրա

Մանանա Հակոբյան

Ծնվել եմ 1998 թ. Հայաստանի Նոր Հաճն քաղաքում: Ծնողներս պատմում են, որ եղել եմ շատ հետաքրքրասեր երեխա: Երեք տարեկանից հաճախել եմ պարի խմբակ և առաջին հաղթանակը գրանցել 6 տարեկան հասակում՝ գեղեցկության և պարի մրցույթում:

2004 թ. ուսումս եմ սկսել Նոր Հաճնի N2 միջնակարգ դպրոցում: 2005 թ. ընդունվել եմ Նոր Հաճնի արվեստի դպրոցի դաշնամուրային բաժինը:

Անգլերենի հանրապետական օլիմպիադայում, ինչպես նաև Գյումրիի միջազգային երաժշտական մրցույթներում արժանացել եմ տարբեր մրցանակների:

2014թ. ընդունվել եմ UWC Dilijan քոլլեջը, որն իմ կյանքում բախտորոշ նշանակություն ունեցավ: UWC Dilijan-ում International Baccalaureate ծրագրի շրջանակներում ուսումնասիրել եմ տնտեսագիտություն առարկան և կողմնորոշվել իմ ապագա մասնագիտության ընտրության հարցում: Զարգացրել եմ մի շարք հմտություններ, որոնք, իմ կարծիքով, հավասարապես կարևոր են լավ տնտեսագետի համար: Խոսքի արվեստի կարողություններս մշակվել են UWC Dilijan-ի բանավեճի խմբակում և TedxKids@Yerevan ծրագրում: Իմ ներդրումն եմ ունեցել Հայաստանում առաջին անգամ կազմակերպված «Wolfram տեխնոլոգիական կոնֆերանսի» անցկացման գործում: Ինչպես նաև կամավորական աշխատանք եմ կատարել Դիլիջանի զարգացման հիմնադրամում և Օրրան կազմակերպությունում:

2016թ. հրավերներ եմ ստացել աշխարհի մի շարք հեղինակավոր համալսարաններից. ներկայումս սովորում եմ ԱՄՆ Կալիֆոռնիայի Բերկլի համալսարանում:

Երազում եմ հասնել բարձունքների տնտեսագիտության ասպարեզում և ստեղծել տնտեսագիտական նոր մոդել:


Այստեղ սովորում են
Մանանա Հակոբյան

Տնտեսագիտություն

Վարդան Խաչատրյան

Իրավագիտություն

Կարեն Հակոբյան

Իրավագիտություն

Back to top
Close