Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Կենսաբանություն

Մագիստրատուրա

Լուսյա Մանուկյան

Ես ծնվել եմ 1998 թվականին արվեստների ու արհեստների քաղաք Գյումրիում: 2005 թվականին սկսել եմ հաճախել Լորդ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցը: 2013 թվականին դարձել եմ Ապագա առաջնորդների փոխանակման (FLEX) ծրագրի ֆինալիստ, ինչն ինձ հնարավորություն տվեց մեկ տարի անցկացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ որպես Հայաստանի ներկայացուցիչ: Հայրենիք վերադառնալուց հետո դարձել եմ «Քվանտ» վարժարանի Միջազգային բակալավրիատի դիպլոմա ծրագրի ուսանող: Այստեղ սկսել եմ մասնագիտանալ կենսաբանություն և քիմիա առարկաների մեջ ու իրականացրել մի քանի հետազոտական աշխատանքներ: Գիտության և մեզ շրջապատող կենդանի աշխարհի նկատմամբ տածած հետաքրքրությունս դրդեց ինձ դիմել Օքսֆորդի համալսարանի կենսաբանական գիտությունների ֆակուլտետ:

Միջնակարգ կրթության տարիներին ունեցել եմ մի շարք նվաճումներ, այդ թվում` ՀՀ Նախագահի Ամենամյա կրթական պարգև 2015, «Քվանտ» վարժարանի լավագույն աշակերտ 2015, «Քվանտ» վարժարանի լավագույն շրջանավարտ 2016 և Գյումրու քաղաքապետի կողմից տրված «Տարվա լավագույն աշակերտ» մրցանակ 2013:

Իրականացրել եմ նաև բազմաթիվ կամավորական աշխատանքներ, ինչպիսիք են ներառական ամառային ճամբար կազմակերպելը, Հայաստանի արյունաբանական կենտրոնի համար դրամահավաք իրականացնելը, տեղի գիշերօթիկ դպրոցներից մեկում արտադպրոցական պարապմունքներ անցկացնելը և Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելը:

Իմ նախասիրությունների կարևոր մասն է պարով զբաղվելը: Պարն ինձ հնարավորություն է տալիս թափանցել հոգուս խորքը և արտահայտել այն զգացմունքները, որոնք հազարավոր բառերն անգամ չեն կարող նկարագրել: Հույս ունեմ, որ կշարունակեմ պարել, երբ մուտք գործեմ գիտության նոր՝ ավելի մասնագիտական աշխարհ:


Այստեղ սովորում են
Արմենուհի Կազարյան

Բժշկական մարդաբանություն

Լուսյա Մանուկյան

Կենսաբանություն

Մերի Նասիլյան

Ուսումնառություն և տեխնոլոգիա

Back to top
Close