Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Լայնածավալ ծրագրերի կառավարում

Մագիստրատուրա

Լիլիթ Յորդանյան

Ես ծնվել և ապրում եմ Հայաստանի մայրաքաղաք Երևանում: Մասնագիտական գործունեություն եմ ծավալել աուդիտի և ֆինանսների բնագավառնեում՝ զբաղեցնելով ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնները բանկային և հաղորդակցության ոլորտներում։ Նաև աշխատել եմ Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիայում (KPMG Armenia)՝ ներգրավվելով արտաքին աուդիտի և հարակից խորհրդատվական ծառայությունների մեջ։

Ես ձևավորել և վերակազմավորել եմ ներքին աուդիտի գործառույթները համապատասխան կազմակերպություններում` լավագույն միջազգային ստանդարտներին համապատասխան՝ ամրապնդելով արդյունավետ ղեկավարման և ռիսկերի կառավարման մշակույթը: Որպես արտաքին աուդիտոր ղեկավարել եմ աուդիտորական ծրագրեր բանկային, էներգետիկայի, հեռահաղորդակցության, արտադրության, ենթակառուցվածքների և առևտրի ոլորտներում՝ ներառելով ռուսական և վրացական շուկաները:

Գերազանցությամբ ավարտել եմ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագիտության բակալավրի աստիճան: Ես նաև ստացել եմ գործարար կառավարման մագիստրոսի կոչում (MBA) Հայաստանի ամերիկյան համալսարանում և տնտեսագիտության մագիստրոսի աստիճան Երևանի պետական համալսարանում:

Ներկայումս Կոնվերս բանկի ներքին աուդիտի ղեկավարն եմ: Շուրջ 2 տարի զբաղեցրել եմ Հայփոստի ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնը:

Ես ցանկանում եմ մասնագիտանալ խոշոր ծրագրերի կառավարման մեջ, քանզի կարծում եմ, որ պրոֆեսիոնալ և արդյունավետ կառավարումը կստեղծի արժեքներ մարդկանց, բիզնեսների և Հայաստանի տնտեսության համար։


Այստեղ սովորում են
Լուսյա Մանուկյան

Կենսաբանություն

Հասմիկ Թևոսյան

Հարկադիր միգրացիա և փախստականների խնդիրներ

Լևոն Աղազարյան

Մաթեմատիկական և հաշվողական ֆինանսներ

Back to top
Close