Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Սննդային գիտություն և թունաբանություն

Մագիստրատուրա

Քառնի Բաբիկյան

Ծնած Դեկտեմբեր 13, 1996 ին մաս կազմեցի փոքրիկ հայրենասէր ըտանիքի մը- որ կը բաղկանար իմ մեծ քրոչմէս՝ Մեղրիյէն ու Ծնողքէս Տիգրան Եւ Մակի: Հակարակ ծնելուս, mountain view Քալիֆորնիա,շրջան մը ուր հայ գաղութը բաւականին սահմանափակ էր, Հայրս ու Մայրս անսպառ չանք թաբեցին որ ես եւ քոյրս մեծնանք ու հասուննանք հայ գաղութի եւ շրջանակի մը մէջ: Ուրեմն, Մանկապարտէզի տարիքէն մեր հակական դպրոց յաճախելը առաջնահերթութեան վերածեցին: Տարի մը անցած փոխադրուեցանք Լոս Անճելըս ուր դարձեալ յաճախեցի ազգային Հայկական վարժարան՝ Շամլեան մինջեւ 8րդ եւ Ալէք Փիլիպոս երկրոդրական վարժարան ուսումիս համար: Անկախ իմ դպրոցական աշքատաքներէս ու զբաղմունքներէս նաեւ ժամանակ տրամադրեցի արտադպրոցական աշխատանքներու, որոնցմով կարողացայ մաս կազմել ու շփում ունենալ իմ հայ շրջանակէս ներս: Այս ներբակումներուն մէջ կային հայկական պարախումբի մաս կազելը, հին հայկական երաժշտութեան դասաւանդումը,ինչպէս նաեւ մասնակցումը հայկական ակումբի խումբերու որոնք աշխատանք կը տանէին դպրոցէն ներս ինչպէս դպրոցէն դուրս: Ամառուայ արձակուրդներու ընթացքին ընտանիօք Հայաստան կայցելէինք տեսնելու մեր Մայր Հայաստանի հարազատ հողը եւ ըմպելու զուլալ ջուրը: Մասնաւորաբար ամրացնելու այդ տոկուն կապը մեր եւ մեր երկրի միջեւ՝ մանաւադ իբր սփիւրքահայ երիտասարդներ: Տարիներ Հայկական դպրոց յաճախելէ ու մեր հայրենասիրութիւնը մշակելէ օրէ օր, Յունիս ամսուն վերջապէս աւարտեցի Եկրորդական Դպրոցը ու փակեցի կեանքիս այդ էջերը: փակելով մէկ դուռ, բացուեցան ուրիշ դռներ: Այս նոր ճանապարհը եղաւ առոթ մը դէպի կեանքիս յաջորդ հանգրուանը, որը սկսաւ Berkeley համալսարանի շրչափակէն ներս:


Այստեղ սովորում են
Ջովանի Զանետի

Քաղաքական տնտեսություն

Վահե Ղարախանյան

Քիմիական և բիոմոլեկուլային ճարտարագիտություն

Կարեն Հակոբյան

Իրավագիտություն

Back to top
Close