Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Իրավագիտություն

Մագիստրատուրա

Կարեն Հակոբյան

Ծնվել եմ 1991 թվականին Գյումրի քաղաքում: 2002 թվականին ընտանիքս տեղափոխվել է Երևան, որտեղ ավարտել եմ Ա. Պ․Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը: 2008 թվականին ընդունվել եմ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, որը հաջողությամբ ավարտել եմ 2012 թվականին։ Գիտելիքներս ընդլայնելու նպատակով ընդունվել եմ Հայաստանի ամերիկյան համալսարան և 2015 թվականի հունիսին ստացել իրավագիտության մագիստրոսի աստիճան /LL.M degree/:

Աշխատանքային ուղիս սկսել եմ Հայաստանի առաջատար իրավաբանական գրասենյակներից մեկում: Հայաստանի ամերիկյան համալսարանն ավարտելուց և մասնավոր ոլորտում պրակտիկ փորձ ձեռք բերելուց հետո` 2014 թվականի դեկտեմբերին համահիմնադրել եմ «Սոլվո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Վերջինս իրավաբանական անձանց մատուցում է վեբ դիզայնի և կայքերի պատրաստման ծառայություններ: «Սոլվո» ՍՊԸ գործունեության շրջանակներում 2015 թվականի դեկտեմբերից զբաղեցրել եմ «Սոֆթ Կոնստրակտ» ՍՊԸ /Երևան, ՀՀ/ իրավախորհրդատուի պաշտոնը:

Հաշվի առնելով իմ աշխատանքային նախասիրությունները, տեխնոլոգիաների և մտավոր սեփականության իրավունքի ոլորտում համապատասխան առաջավոր գիտելիքներ ձեռք բերելու վճռականությունս` դիմել և հաջողակ եմ գտնվել ստանալու առաջարկ ԱՄՆ Կալիֆոռնիա համալսարանի Բերկլի իրավաբանական դպրոցից: Այս իրավաբանական դպրոցում ուսանելու ընթացքում իրավունքի նախընտրելի ոլորտում գիտելիքներս ընդլայնելու, նոր մարտահրավերներին և հեռանկարներին առերեսվելու պատրաստակամության հետ մեկտեղ նաև հանձնառու եմ այդ գիտելիքներն ուղղելու Հայաստանում մտավոր սեփականության և ՏՏ իրավունքի համայնքի զարգացմանը:


Այստեղ սովորում են
Մարինա Չիլինգարյան

Մեդիայի ուսումնասիրություն և բիզնես

Հրաչյա Հարությունյան

Ֆինանսական ինժեներիա

Վահան Ասլանյան

Աստղաֆիզիկա

Back to top
Close