Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ֆիզիկա

Մագիստրատուրա

Արփի Գրիգորյան

Ծագումով հայ եմ: Ծնվել եմ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում 1993 թ. հուլիսի 3-ին: Ծնողներս՝ Ստելլա և Վազրիկ Գրիգորյանները, ԱՄՆ են տեղափոխվել երիտասարդ տարիքում: Ավարտել եմ Հյուսթոնի Օութի միջազգային դպրոցը (Awty International School): Սովորում եմ Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտում (Կալտեխ, California Institute of Technology):

Փոքրուց հետաքրքրվել եմ աստղագիտությամբ և կենսաբանությամբ, սակայն ավագ դպրոցի նախավերջին դասարանում Հարվարդի դասախոս Լիզա Ռանդալլի «Ոլորված ուղիներ» (“Warped Passages” by Lisa Randall) գիրքը կարդալուց հետո որոշեցի առավել խորն ուսումնասիրել ֆիզիկա: Կալտեխը (Caltech) ավելի զարգացրեց գիտություն ուսանելու և ապագան գիտությանը նվիրելու իմ խանդավառությունը: Նպատակ ունեմ ավարտելուց հետո դոկտորի կոչում ստանալ և իմ ներդրումն ունենալ տեսական տիեզերագիտության ոլորտում կամ աշխատել մասնավոր հատվածում` օպտիկայի ու քվանտում համակարգչային տեխնոլոգիայի բնագավառում:

Գիտությունից բացի ես նաև մեծ սիրով զբաղվում եմ արվեստով: Քանդակներս երկու անգամ առաջին տեղն են գրավել Հյուսթոնի արվեստի փառատոնին (Bayou City Arts Festival), իսկ իմ պորտֆոլիոն արժանացել է «Երիտասարդական արվեստի» ազգային մրցանակի: Ստեղծագործություններիս մեծ մասը ֆիզիկայի ու մաթեմատիկայի մոտիվներ են ներառում. լուսանկարչությունն ու օրիգամիի քանդակներն արվեստի նախընտրածս արտահայտչամիջոցներն են: Համալսարանում ես նաև աջակցել եմ «Գրական» (Literary) ամսագրի տպագրությանը, լուսանկարչության դասընթաց եմ վարել և համակուրսեցիներիս հետ շարունակել եմ լուսանկարչական նախագծեր իրականացնել:


Այստեղ սովորում են
Back to top
Close