Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Իրավագիտություն

Մագիստրատուրա

Արմինե Խաչատրյան

Ծնվել եմ 1994 թվականին Բելգորոդում, Ռուսաստանի Դաշնություն: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Լանկաշիրի կենտրոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, և 2015 թ. հունիսին գերազանցությամբ ավարտելով ուսումս` ստացա բակալավրի աստիճան: 2016 թ. հունիսին ստացա իրավաբանության մագիստրոսի կոչում Բրիտանիայի իրավաբանական համալսարանից։

Առնչությունն շխատանքային միջավայրին սկսվել է Լույս հիմնադրամում: 16 տարեկան հասակում մասնակցել եմ հիմնադրամի պրակտիկայի ծրագրին: Այս ընթացքում Լույսի շրջանավարտները ոգեշնչեցին ինձ` կրթությունս ստանալու աշխարհի լավագույն համալսարաններում։

Ուսանողական տարիների ընթացքում աշխատել եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում, ինչպես նաև «Ադամս» իրավաբանական ընկերությունում:

Ներկայումս աշխատում եմ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում, ԵՊՀ-ում` որպես Եվրոպական իրավունքի փորձագետ և «Եվրոպական իրավունք, արդարադատություն և իրավաբանի հմտություններ» առարկայի դասախոս:

2017 թ. ամռանը պատրաստվում եմ շարունակել ուսումս Կալիֆոռնիայի Բերկլի համալսարանի իրավունքի դպրոցում:


Այստեղ սովորում են
Գաբրիել Դավթյան

Բարոյագիտություն

Հրաչ Բաղդասարյան

Կենսաինժեներիա և տնտեսագիտություն

Արևիկ Սարգսյան

Անգլերեն

Back to top
Close