Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Կրթության հետազոտություն

Մագիստրատուրա

Աննա Բաբաջանյան

Ծնվել եմ Երևանում, 1993 թվականի սեպտեմբերի 15-ին: Հաճախել եմ թիվ 27 դպրոցը, ինչից հետո շարունակել կրթությունս Երևանի պետական համալսարանում, Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում: Ստացել եմ բակալավրի կոչում Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն մասնագիտությամբ: Այս տարիների ընթացքում աշխատել եմ ուսանողների կողմից կոորդինացվող «Հայաստանի երիտասարդական կառավարություն» հասարակական կազմակերպությունում: Այստեղ իմ աշխատանքի ընթացքում մասնակցել եմ ԱՊՀ առաջին երիտասարդական ֆորումին, որն անց էր կացվում Ծաղկաձորում:

ԵՊՀ-ն ավարտելուց հետո ընդունվել եմ Հայաստանի ամերիկյան համալսարան և ստացել մագիստրոսի կոչում` անգլերենի ուսուցումը որպես օտար լեզու մասնագիտությամբ: Ծրագիրը շատ կարևոր դեր ունեցավ իմ ակադեմիական և մասնագիտական ուղղվածության կոնկրետացման հարցում: Այստեղ սովորելու տարիներին ընտրվել եմ որպես ուսանողական խորհրդի անդամ և կատարել միջոցառումների կազմակերպչի պարտականությունները: Կրթությանս երկրորդ տարվա ընթացքում ստացել եմ Կրթության և գիտության նախարարության կողմից տրամադրվող կրթաթոշակ:

Նույն ժամանակահատվածում սկսել եմ աշխատել Անանիա Շիրակացու անվան ճեմարանում` որպես անգլերենի ուսուցիչ: Այժմ դասավանդում եմ միջին և ավագ դպրոցներում և կոորդինացնում անգլերենի ծրագիրը հինգերորդ դասարանում:


Այստեղ սովորում են
Կարինե Աբելյան

Անգլո-սաքսոնական, նորվեգական և կելտական գիտություններ

Լուսինե Մանուկյան

Միջազգային հարաբերություններ և քաղաքագիտություն

Back to top
Close