Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Իրավագիտություն

Մագիստրատուրա

Տաթևիկ Դանիելյան

Ես ծնվել եմ 1989 թվականին Երևանում: Ներկայումս աշխատում եմ որպես գլխավոր իրավաբան նույնականացնող «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում, որտեղ իմ պարտականությունները, մասնավորապես, ներառում են Եվրոպական միության, Եվրասիական տնտեսական միության իրավական ակտերի, ներպետական իրավական ակտերի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների թարգմանությունների խմբագրումը՝ իրավական համապատասխանությունն ապահովելու նպատակով, ինչպես նաև պայմանագրերի կազմումն ու իրավաբանական խորհրդատվությունը:

Ես նաև ընդգրկված եմ Բանակցությունների երևանյան կենտրոնում, որը բանակցությունների ոլորտում վերապատրաստման և հետազոտությունների իրականացման միջազգային կենտրոն է, որպես հետազոտությունների համակարգող այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են բանակցությունների էթնոգրաֆիան, քաղաքական հարաբերություններն ու ընթացակարգերը:

Քանի որ պատանեկության տարիներից հետաքրքրված եմ եղել մարդու իրավունքներով, 2010-2012 թվականներին աշխատել եմ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությունում՝ որպես իրավաբանի օգնական` մշակելով իրավական փաստաթղթեր, պատրաստելով տարեկան զեկույցներ և կատարելով այլ համապատասխան առաջադրանքներ:

2010 թվականին ավարտել եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ ստանալով տնտեսագիտության բակալավրի աստիճան: Այնուհետև, Հայաստանի ամերիկյան համալսարանում ստացել եմ իրավագիտության մագիստրոսի աստիճան:

2013 թվականին մասնակցել եմ Տորոնտոյի համալսարանում անցկացված Ցեղասպանության և մարդու իրավունքների համալսարանական ծրագրին: Իմ հետաքրքրության հիմնական ոլորտը միջազգային հանրային իրավունքն է:


Այստեղ սովորում են
Մհեր Մնացականյան

Մաթեմատիկա և համակարգչային գիտություն

Նարեկ Ներսիսյան

Մաթեմատիկա

Կարեն Հակոբյան

Իրավագիտություն

Back to top
Close