Գիտություն
Ծնվել եմ Լոս Անճելես քաղաքում: Սովորել եմ Սրբոց Նահատակաց Հայկական Նախակրթարանում եվ Ֆերահեան Երկրորդական Վարժարանում: Տարիներով եղել եմ ուսանողական խորհրդի անդամ եվ ի վերջո ընտրվել եմ ուսանողական խորհրդի նախագահ: Այս տարիներու ընթացքին ոգեշնչված էի ծառայել հայկական գաղութին:
Վկայական (Bachelor) ստացել եմ Քալիֆորնիոյ Լոս Անճելես Համալսարանում ուր սովորել եմ քիմիա: Այս չորս տարիների ընթացքին ավելի ակտիվ կերպով ծառայել եմ Հ.Մ.Ը.Մ-ի Մասիս մասնաճյուղին իբր մարզիչ եվ մարմնամարզական կազմի անդամ: Նոյն ժամկետում նաեվ մասնակցել եմ Հ.Ե.Դ.-ի Երիտասարդական Ճամբարի որ տեղի է ունենում Հայաստանում եվ Արցախում:
Ներկայիս սովորում եմ քիմիական ճարտարագիտություն Նյու Եորքի Կոլումբիայ Համալսարանում: Ես հավատում եմ, որ իմ կրթությունը կզորացնի ինձ ապագայում դրական ներդրում կատարել Հայաստանին եւ Արցախին:
Տնտեսություն և հոգեբանություն
Առաջնակարգ ճարտարապետական նախագծում
Ֆինանսների մաթեմատիկա