Բարձր և հետմիջնակարգ կրթություն
2015 թ. աշխատում եմ Հայկական պետական մանկավարժական համալսարանում (ՀՊՄՀ), որտեղ ստացել եմ բակալավրական կրթությունս՝ «մաթեմատիկա» մասնագիտությամբ, լրացուցիչ կրթություն՝ «տնտեսագիտություն» մասնագիտությամբ և մագիստրոսական կրթությունս՝ «կրթության կառավարում» մասնագիտությամբ՝ ավարտելով գերազանց գնահատականներով:
Բակալավրական կրթության տարիներին կամավորական հիմունքներով ընդգրկված եմ եղել մի քանի նախագծերում, ինչպես նաև ՀՊՄՀ ուսանողական խորհրդում՝ որպես «ինֆորմատիկա և մաթեմատիկա» ֆակուլտետի մշակույթի նախագահ: Մագիստրոսական կրթության հետ զուգահեռ սկսել եմ աշխատել ՀՊՄՀ «հեռանկարային ծրագրերի մշակման և մշտադիտարկման վարչություն»-ում՝ որպես մասնագետ:
2014 թ․` որպես 2 լավագույն ուսանողուհիներից մեկը, ուսումնական պրակտիկա եմ անցել Լոնդոնի՝ Միդդլսեքս և Բաթ քաղաքի՝ Բաթ Սպա համալսարաններում: Այստեղ հասկացա հայկական կրթական համակարգում բարեփոխումներ իրականացնելիս՝ ամուր կրթական համակարգ ունեցող երկրների կրթափորձի ուսումնասիրության կարևորությունը և անհրաժեշտությունը:
2015 թվականին մագիստրոսական կրթություն ստանալուց հետո տեղափոխվել եմ Հայկական պետական մանկավարժական համալսարանի «Կրթության բարեփոխումների և որակի վարչություն»։
Վերջին տարիներին պրակտիկաների և կամավորական աշխատանքների եմ մասնակցել տարբեր կազմակերպություններում, այդ թվում՝ ՀՀ Կրթության և գիտության նախարարությունում, ՀՊՄՀ «Կրթության կառավարման» ամբիոնում, ՄԿՈԱԱԿ-ում, Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցում, Անելիք բանկում, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում և ՀՊՄՀ ինֆորմատիկայի ամբիոնում: Տպագրել եմ գիտական հոդվածներ և պատրաստվում եմ տպագրել համահեղինակությամբ առաջին գիրքը։
Կոլումբիայի համալսարանն ավարտելուց հետո ցանկանում եմ կիրառել ձեռք բերածս գիտելիքը, կարողությունները և հմտություններն ի նպաստ հայկական կրթական համակարգի բարեփոխմանը:
Տնտեսական քաղաքականության կառավարում
Կայուն կառավարում
Տարիքային հոգեբանություն