Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Մաթեմատիկա

Մագիստրատուրա

Նարեկ Ներսիսյան

Ես` Նարեկ Ներսիսյանս, ծնվել եմ 1997 թ. հունիսի 27-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում: Փոքր հասակից միշտ սիրել եմ պատմություն և աշխարագրություն ու շատ ժամանակ եմ տրամադրել դրանց վերաբերյալ գրքեր կարդալուն: 2002 թ․ մինչև 2009 թ․ սովորել եմ Պեյո Յավորովի անվան միջնակարգ դպրոցում: 2009 թվականին տեղափոխվել եմ <<Քվանտ>> վարժարան, որտեղ սովորելուն զուգընթաց մասնակցել եմ առարկայական օլիմպիադաների: Նույն թվականին Երևանի քաղաքային օլիմպիադայում զբաղեցրել եմ երկրորդ տեղը` աշխարհագրությունից: Այնուհետև, մասնակցել եմ Հայաստանի հանրապետական օլիմպիադային` աշխարագրությունից:

2010 թվականին տեղափոխվել եմ ԱՄՆ և հաճախել <<Ջեքսոն Հայթս>> միջնակարգ դպրոց: Չնայած լեզվական դժվարություններին, այն ավարտել եմ գերազանցության մեդալով: Սկսած 2011 թվականից սովորել եմ <<Պաուլ Ջ. Հագերթի>> ավագ դպրոցում, որտեղ վերցրել եմ <> (հատուկ բարդության) ծրագիր: Հատկապես սիրել եմ Քաղաքական աշխարագրություն և Աշխարհի պատմություն առարկաները: Ես նաև հանձնել եմ ԱՄՆ-ի ազգային տասնմեկից ավելի առարկայական քննություններ, որոնցից ստացել եմ գերազանց գնահատականներ: 2012-ից 2014 թվականներին մասնակցել եմ Ֆլորիդայի նահանգային ակադեմիկ վիկտորինաներին, իսկ 2013-ից եղել եմ Ակադեմիկ խմբի նախագահը: Իմ նախագահության ընթացքում մեր թիմը գրավել է առաջին և երկրորդ տեղերը նահանգում: Այնուհետև, նույն տարում ստեղծել եմ Հասարակական իրավաբանական կազմակերպություն իմ դպրոցում: Այս կազմակերպության միջոցով ես կապ եմ հաստատել Հարվարդի, Կոլումբիայի և Կոռնելի համալսարանների իրավաբանական ֆակուլտետի ուսանողների հետ: 2014 թվականին ընդունվել եմ Կոռնելի համալսարանի Ամառային ծրագիր, որտեղ սովորել եմ տնտեսագիտություն և սոցիալական ձեռնարկատիրություն: Ծրագիրն ավարտել եմ գերազանցության վկայականով: Նույն տարում, դպրոցի դասընթացներին զուգահեռ, Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանում վերցրել եմ միկրոէկոնոմիկայի և հաշվապահության դասընթացներ: Բարձր առաջադիմության շնորհիվ դպրոցի 2500 աշակերտներից ընդգրկվել եմ լավագույն տասնյակում: Դպրոցում ուսանելուն զուգահեռ մշտապես շփվել եմ տեղի հայկական համայնքի հետ ու նաև ծառայել տեղի հայկական եկեղեցում որպես սարկավագ: Այդ ընթացքում ուսանել եմ նաև Նյու Յորքի Սբ. Ներսես վարժարանում:

Այժմ, երբ արդեն Բերկլիի համալսարանի ուսանող եմ, նպատակս է ստացած գիտելիքներս հնարավորինս ծառայեցնել ի նպաստ հայրենիքիս:


Այստեղ սովորում են
Թալին Մարտիրոսյան

Մաթեմատիկա

Մարինա Չիլինգարյան

Մեդիայի ուսումնասիրություն և բիզնես

Back to top
Close