Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Իրավագիտություն

Մագիստրատուրա

Մելինե Ֆերեշեթյան

Ես ծնվել եմ 1988 թ. Երևան քաղաքում: 2005 թ. ընդունվել եմ Ռուս-hայկական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետ: 2009 թ. գերազանցությամբ ավարտել եմ համալսարանը՝ ստանալով բակալավրի աստիճան: Այնուհետև, նույն համալսարանում ստացել եմ նաև մագիստրոսի աստիճանը՝ քաղաքացիական իրավունք և քաղաքացիական դատավարության իրավունք ոլորտում: Ուսման տարիներին մասնակցել եմ բազմաթիվ ուսանողական կոնֆերանսների, դատախաղերի և արժանացել մրցանակների և՛ թիմի կազմում, և՛ անհատական կարգով:

Ուսման հետ համատեղ մասնակցել եմ կամավորական աշխատանքների իրավաբանական կլինիկաներում՝ տրամադրելով անվճար իրավաբանական օգնություն դրա կարիքը ունեցող անձանց: Այնուհետև աշխատել եմ բանկային համակարգում՝ համապատասխանության ապահովման ոլորտում: Այդ աշխատանքը ինձ հնարավորություն տվեց ուսումնասիրել բանկային իրավունքի առանձնահատկությունները և նոր գիտելիքներ ձեռք բերել բանկային ոլորտում:

Այժմ ես աշխատում եմ ՀՀ Արդարադատության նախարարության “Թարգմանությունների կենտրոն” ՊՈԱԿ-ում որպես առաջատար իրավաբան: Իմ աշխատանքային պարտականություններն են թարգմանությունների իրավական վերանայումը, նույնականության ապահովումը, ինչպես նաև թարգմանիչներին համապատասխան օգնություն տրամադրելը:

Ցանկանալով շարունակել կրթությունս և առավել խորը գիտելիքներ ձեռք բերել իրավագիտության ոլորտում՝ ես դիմեցի Բերկլիի իրավունքի դպրոցի մագիստրոսական ծրագրին և 2016 թ. մարտի 17-ին ստացա ընդունելության մասին նամակը: Հավատացած եմ, որ Բերկլիի իրավագիտության դպրոցում ստացած կրթությունս հնարավորություն կտա ինձ ոչ միայն բարելավել իմ մասնագիտական ունակությունները, այլև զգալի ներդրում ունենալ Հայաստանի զարգացման գործում:


Այստեղ սովորում են
Արևիկ Սարգսյան

Անգլերեն

Հրաչյա Հարությունյան

Ֆինանսական ինժեներիա

Աննա Խաչատրյան

Իրավագիտություն

Back to top
Close