Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Տնտեսագիտություն

Մագիստրատուրա

Մարիամ Հարությունյան

Ես ծնվել եմ 1993 թվականին Մոսկվայում, ՌԴ։

2011 թ․, մաթեմատիկայի և ֆիզիկայի մասնագիտացմամբ №199 դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո, ընդունվել եմ Ազգային հետազոտական համալսարան տնտեսագիտության բարձրագույն դպրոց (HSE) և ստացել եմ բակալավրի աստիճան։

Դպրոցում և համալսարանում ուսուցանելու ողջ ընթացքում մեծ հետաքրքրություն եմ ցուցադրել տնտեսագիտության նկատմամբ, ինչը դրսևորվել է ոլորտում ունեցած իմ նվաճումներով։ 2011 թ․ մասնակցել եմ տնտեսագիտության համառուսական օլիմպիադայի եզրափակիչ փուլին, իսկ 2013 թ․ ստացել եմ հրավեր՝ աշխատելու որպես ժյուրիի անդամ։

Բացի դրանից, ցուցադրել եմ նաև բացառիկ ակադեմիական արդյունքներ՝ 169 ուսանողների ցանկում լինելով 1-ինը կամ 2-րդը։ Ստացել եմ բազմաթիվ կրթաթոշակներ, ինչպիսիք են՝ Օքսֆորդ Ռուսաստան, Ակադեմիական ձեռքբերումներ և Եվգենի Սլուցկու կրթաթոշակ։ Նաև արժանացել եմ «Արծաթե թռչնակ» մրցանակին, որը յուրաքանչյուր տարի տրվում է բակալավրի և մագիստրատուրայի 25 լավագույն ուսանողներին։

2012-2014 թթ. միջև ընկած ժամանակահատվածում աշխատել եմ որպես միկրոէկոնոմիկայի և մակրոէկոնոմիկայի բաժնի ասիստենտ տնտեսագիտության տեսության ֆակուլտետում։

2013 թ․ «Քննությունները վերահանձնելու հնարավորության պայմաններում ուսանողների սովորելու միկրոէկոնոմիկական խթանները» թեմայով իմ հետազոտական աշխատանքը արժանացել է մրցանակի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի գիտահետազոտական նախագծերի մրցույթում։

Միևնույն ժամանակ ես եղել եմ Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի հայկական ակումբի խորհրդի անդամ։ 2014 թ․ մենք կազմակերպել էինք բարեգործական գրական երեկո՝ նվիրված Պարույր Սևակի 100-ամյակին։ Միջոցառմանը հրավիրել էինք ավելի քան 450 հյուրերի և ստացել էինք $2000-ի հասույթ, որն ամբողջությամբ տրամադրեցինք քաղցկեղով հիվանդ հայ աղջնակի՝ Անի Մալյանի բուժմանը։

Ես, լինելով երեկոյի հիմնական կազմակերպիչ, հնարավորություն ստացա ոչ միայն զարգացնելու առաջնորդի և միջանձնային հաղորդակցման իմ ունակությունները, այլև հնարավորություն ստացա կրելու հսկայական պատասխանատվություն այսպիսի մեծ նախագծի իրականացման (https://www.youtube.com/watch?v=KwnJ7le_cPw).։

Հետագա 2 տարիների ընթացքում ես ղեկավարել եմ Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի մոտ 35 ուսանողների համար կազմակերպած հայոց լեզվի դասընթացների ֆինանսական և ուսումնական գծով բոլոր աշխատանքները։

2015 թ․ գերազանցությամբ ավարտել եմ Տնտեսագիտության բարձրագույն դպրոցը (HSE)։

Ւմ հիմնական նպատակն է աշխատել հասարակական հիմնարկներում և իրականացնել հետազոտություններ՝ կենտրոնացնելով ուշադրությունը մակրոէկոնոմիկայի քաղաքականության վրա։ Հետևաբար, ես համոզված եմ, որ Քեմբրիջում տնտեսագիտության մագիստրատուրայում սովորելը ինձ կընձեռի լավագույն հնարավորությունները՝ հաջողությունների հասնելու իմ ընտրած ոլորտում։


Այստեղ սովորում են
Ալեքսանդր Հարությունյան

Բիզնեսի կառավարում

Նարեկ Սարիբեկյան

Առաջատար մաթեմատիկա

Անահիտ Սողոյան

Ֆինանսներ

Back to top
Close