Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Առաջնակարգ ճարտարապետական նախագծում

Մագիստրատուրա

Կարեն Բերբերյան

Ես ծնվել եմ 1986 թ. Երևան քաղաքում: 2003 թ. ընդունվել եմ Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ճարտարապետության բաժինը: Ճարտարապետության ֆակուլտետում ուսման վեց տարիների ընթացքում ցուցաբերել եմ բարձր աշխատասիրություն և համալսարանը ավարտել եմ գերազանցությամբ: Մասնակցել և հաղթել եմ մի շարք ուսանողական մրցույթներում, որոնց թվում էր Գլխավոր թիմային մրցանակը Կլերմոնտ-Ֆերանդի Ճարտարապետության ազգային բարձրագույն դպրոցում (Ֆրանսիա):

Համալսարանն ավարտելուց հետո, տարբեր ճարտարապետական ընկերություններում աշխատանքին զուգընթաց, մասնակցել եմ տասնհինգ միջազգային բարձրակարգ մրցույթների, ինչպես նաև ներկայացրել եմ իմ որոշ գաղափարները Շրջակա միջավայրի միջազգային կոնֆերանսին Հյուսթոն քաղաքում (ԱՄՆ) և 24-րդ Համաշխարհային ճարտարապետության կոնգրեսում` Տոկիոյում (Ճապոնիա):

Ներկայումս աշխատում եմ “Թիմ Ֆլինն Ճարտարապետներ” արվեստանոցի երևանյան մասնաճյուղում, որը սերտ համագործակցում է IDeA բարեգործական հիմնադրամի հետ: Աշխատանքիս վերջին հինգ տարիների ընթացքում ես եղել եմ UWC Դիլիջան քոլեջի, Դիլիջանի գլխավոր հատակագծի, Տաթևի վերածնունդ և այլ ծրագրերով զբաղվող թիմի կազմում:

2016 թ․ ընդունվել եմ Կոլումբիայի համալսարանի Առաջադեմ ճարտարապետական դիզայնի մագիստրոսական բաժինը: Հուսով եմ, որ այս ծրագրում իմ ուսումը կխթանի իմ ոլորտում բարձր մակարդակի մասնագետ դառնալուն և հնարավորություն կընձեռի զբաղվելու տեղական և արտասահմանյան նախագծերով, օգնելով վերափոխել Հայաստանի ճարտարապետական մշակույթը ավելի ժամանակակից և առաջադեմ միջավայրի:


Այստեղ սովորում են
Լիլի Քամալյան

Կրթություն

Ահարոն Լևոնյան

Միջազգային գործադիր բիզնեսի կառավարում

Ալիկ Բերբերյան

Միջազգային հարաբերություններ

Back to top
Close