Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Բնական գիտություններ, ֆիզիկա

Մագիստրատուրա

Գևորգ Մարտիրոսյան

Իմ անունը Գևորգ է: Ես ծնվել եմ 1997 թվականի հուլիսի 31-ին Երևանում: Մինչև ութերորդ դասարանը սովորել եմ N4 միջնակարգ դպրոցում: Ցածր դասարաններից ես հետաքրքրվել եմ մաթեմատիկայով, այդ իսկ պատճառով հանձնել եմ մաթեմատիկայի քննություն և ընդունվել Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց: Իններորդ դասարանից սկսել եմ հաճախել ֆիզիկայի և աստղագիտության խմբակներ: Այդ խմբակների ուսուցիչներն ինձ ներկայացրին գիտության ապշեցուցիչ աշխարհը: Ես պարտական եմ իմ բոլոր ուսուցիչներին, հատկապես Գագիկ Գրիգորյանին և Բիլոր Կուրղինյանին: Նրանց ջանքերի շնորհիվ իմ մեջ մեծացավ հետաքրքրությունը դեպի բնական գիտությունները, և ես սկսեցի ջանասիրաբար պարապել՝ սովորելու համար ավելին:

Վերջին չորս տարիների ընթացքում մասնակցել եմ բազմաթիվ մրցույթների և արժանացել տարբեր պարգևների: Ես ունեմ առաջին, երկրորդ և երրորդ կարգի դիպլոմներ ֆիզիկայի, աստղագիտության և քիմիայի հանրապետական օլիմպիադաներից: Նաև արժանացել եմ ոսկե մեդալի և հատուկ դիպլոմի լավագույն արդյունքի համար Աստղագիտության միջազգային օլիմպիադայում, բրոնզե մեդալի Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում, գովասանագրի Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում, բրոնզե մեդալի Ֆիզիկայի միջազգային փորձարարական օլիմպիադայում, արծաթե մեդալի Միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադայում ֆիզիկա առարկայից, արծաթե մեդալի Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում և արծաթե մեդալի Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում:

Բացի ֆիզիկայից, ես հետաքրքրված եմ ընթերցանությամբ, երաժշտությամբ, ֆիլմերով և հատկապես սպորտով: Ես սիրում եմ ֆուտբոլ, բասկետբոլ, լող, դահուկային սպորտ և չմշկասահք:

2016 թ. հունվարին ընդունվել եմ Քեմբրիջի համալսարան, որտեղ սովորելու եմ բնական գիտություններ որպես բակալավրիատի ուսանող:


Այստեղ սովորում են
Արևշատ Մելիքսեթյան

Բիզնեսի գործարար կառավարում

Ամալյա Կոստանյան

Ճարտարագիտություն

Back to top
Close