Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Իրավագիտություն

Մագիստրատուրա

Քոլեթ Ղազարյան

Ես ծնվել եմ Լոս Անջելեսում, Կալիֆոռնիայում 1992 թ.: Կյանքի ընթացքում ես շատ հնարավորություններ եմ ունեցել բացահայտելու հայկական ժառանգությունը և մշակույթը: Երիտասարդ տարիքից ես մասնակցել եմ հայոց լեզվի դասընթացների և Հայ մարմնակրթական ընդհանուր միության (Homenetmen) Արարատյան մասնաճյուղի սկաուտական ծրագրին:

Ավագ դպրոցում ես որոշեցի ավելի մեծ ներդրում ունենալ հայկական հարցում: Ես դիմեցի Արեւմտյան շրջանի Հայ Դատի հանձնախումբ՝ պրակտիկայի անցնելու համար, և ընդունվեցի որպես Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փորձնակ: Ծրագրի շրջանակներում ես հեղինակել եմ մամլո հաղորդագրություններ, մասնակցել եմ սեմինարների և գործնական դասընթացների հայկական հարցի վերաբերյալ և գլխավորել եմ տեղական ավագ դպրոցներում ցեղասպանության կրթական դասընթացներ ներմուծելու նախաձեռնությունը:

2010-2014 թթ. սովորել եմ Կալիֆոռնիայի համալսարանում (UCLA) և ստացել եմ բակալավրի աստիճան պատմության բնագավառում և երկրորդ մասնագիտացումը ֆրանսերեն լեզվի մեջ: Համալսարանում սովորելիս ես ներգրավվել եմ UCLA-ի ռադիոյում, որը ուսանողների կողմից ղեկավարվող ռադիոկայան էր: Ես եղել եմ ոչ միայն ռադիոհաղորդավար, այլև դրամական միջոցների հայթայթման ղեկավար և ամբողջ կառավարող թիմի անդամ: Ես եղել եմ նաև համալսարանի Հայ ուսանողների ասոցիացիայի անդամ:

Երբ ես նոր էի ընդունվել քոլեջ, մտածում էի, որ ուզում եմ աշխատել շոու բիզնեսում կամ երաժշտական ոլորտներում: Իմ ուսումնառության ընթացքում ես հասկացա, որ ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե ինչպես են նոր տեխնոլոգիաները ազդում այդ ոլորտների վրա, մասնավորապես այդ ազդեցությունների իրավական հետևանքները: Այսպիսով, ես կենտրոնացա իրավաբանության վրա:

Նախքան իրավաբանություն ուսումնասիրելը, ես աշխատել եմ որպես Հովարդ Ֆրեդմանի իրավախորհրդատու “Fredman Lieberman Pearl” ՍՊԸ-ում: Աշխատանքի ընթացքում ես աջակցել եմ երկու դատավարությունների, ինչպես նաև օգնել եմ մշակել հուշագրեր և սեղմագրեր: Իրավաբանության ոլորտում որոշակի փորձով ես դիմեցի և ընդունվեցի Հարվարդի իրավագիտության դպրոց, որտեղ այժմ սովորում եմ իրավագիտության դոկտորի կոչում ստանալու համար (2018 թ. դասարան):


Այստեղ սովորում են
Նաիրա Տեր-Կյուրեղյան

Իրավագիտություն

Էլիզաբեթ Այանյան

Նյարդաբանություն և բժշկություն

Էդուարդ Գրիգորյան

Իրավագիտություն

Back to top
Close